Sunday, September 4, 2011

Թուրքիան մտադիր է զգալիորեն ուժեղացնել իր ռազմական ներկայությունը Միջերկրական ծովում

PanARMENIAN.Net - 3 սեպտեմբերի 2011 - Թուրքիան մտադիր է զգալիորեն ուժեղացնել իր ռազմական ներկայությունը Միջերկրական ծովում: Այդ մասին հայտարարել է այդ երկրի բարձրաստիճան ներկայացուցիչը Իսրայելի հետ ռազմական համագործակցության և դիվանագիտական հարաբերությունների մակարդակը նվազեցնելու թուրքական կառավարության որոշումից հետո:
Նրա խոսքով, Թուրքիայի ռազմածովային նավատորմը հոգացել է այն մասին, որպեսզի «Միջերկրական ծովի արևելյան մասը դադարի մնալ տարածաշրջան, որտեղ իշխում է Իսրայելի ՌԾՆ կամայականությունը»:
Միաժամանակ, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանձնարարել է ԱԳՆ-ին շտապ պայմանավորվել Եգիպտոսի և ՀԱՄԱՍ-ի հետ նրա այցը Գազայի հատված կազմակերպելու նպատակով, հաղորդում է ZMAN-ը:

No comments: