Sunday, September 4, 2011

Հոկտեմբեր 1915, Բրիտանիա. Զեկույց Հայոց Ցեղասպանության շուրջ Շաբաթ, 03 Սեպտեմբեր 2011 17:30 Գրել է SERGO 0 Comments

Bnaban.am. 3-9-2011- Ներքևում ներկայացրածը Բրիտանական Կառավարության կողմից պատրաստված զեկույցից մի հատված է, որ վերաբերում է 1915 թվականի ապրիլից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում թուրքերի կողմից հայերի ցեղասպանությանը: Զեկույցը տպագրվել է Ջեյմս Բրայսի կողմից, երբ կոտորածները դեռ շարունակվում էին (1915թ., հոկտեմբեր): Այստեղ Բրայսը հստակ մատնանշում է, որ թուրքական կառավարությունը որդեգրել է Օսմանյան Կայսրության տարածքից հայերի ոչնչացման քաղաքականություն:
…Ես շատ վշտացած եմ, երբ լսեցի, որ Հայաստանում զոհվածների թիվը հասել է արդեն մոտ 800 հազարի: Չնայած այս թիվը չափազանց շատ է, ես չեմ կարող այն անհավանական կամ անսպասելի անվանել, քանի որ արդեն երկրում տեղի էին ունեցել ջարդեր` սկսած Պարսկաստանից, Մարմարի ծովից: Միայն Էգեյան ծովի առափնյա մի քանի քաղաքներ էին կարողացել խուսափել դրանցից: Դա այդպես է, քանի որ քայլերը շատ զգուշորեն էիկ կանխամտածված և ի կատար ածված: Ջարդերը մի քաղաքականության արդյունք են, որը կատարել են թուրքական կառավարության տիրապետության տակ գտնվող անբարեխիղճ զինվորները: Երկար ժամանակ նրանք տատանվում էին` ծրագրը ի կատար ածելու համար, մինչև որ համոզվեցին, որ եկել է հարմար պահը. և դա 1915 թվականի ապրիլն էր: Հենց այդ ժամանակ Կոստանդնուպոլսից արձակվեցին հրամանները, և պաշտոնյաները իրենց պարտավորված էին զգում` դրանք կատարելու համար:
Հայ քրիստոնյաների դեմ չկար մուսուլմանական ցասման պոռթկում: Այդ ամենն արվեց Կառավարության հրամանով, արվեց ոչ թե կրոնական, այլ քաղաքական պատճառներով, որովհետև նրանք էին այդպես ուզում, ուզում էին ազատվել ոչ մուսուլման տարրերից, որոնք թուլացնում էին կայսրությունը:
Այն ամենը, ինչ ես լսեցի, ևս մեկ անգամ ապացուցեցին, որ ոչ մի հիմք չկա հավատալու, որ մուսուլմանական մոլեռանդությունը այստեղ ինչ-որ դեր է խաղացել:
Մահմեդականության մեջ չկա մի ցուցում, որը արդարցնում է կոտորածը, որ իրագործվել էր: Ես լսել եմ, որ որոշ մահմեդական կրոնական իշխանություններ դատապարտում էին Աբդուլ Համիդի կողմից կազմակերպված կոտորածները: Որոշ դեպքերում կառավարիչները, լինելով բարեպաշտ և մարդկային, հրաժարվում էին կատարել նրանց տրված հրամանները փորձում էին ինչ-որ օգնություն ցույց տալ խեեղճ հայերին: Եվ նրանց անմիջապես հեռացրեցին պաշտոնից` նրանց հրամանները կատարել հրաժարվելու համար:
Կոտորածների ընթացքը շատ սիստեմատիկ էր: Յուրաքանչյուր քաղաքից և գյուղից ամբողջ հայ բնակչությունը վտարվեց` տուն առ տուն: Յուրաքանչյուր բնակչի քշեցին փողոց: Տղամարդկանց մի մասին բանտ էին տանում, որտեղ էլ սպանում էին տանջելուց հետո: Մնացած տղամարդկանց` կանանց և երեխաների հետ, աքսորում էին քաղաքից, իսկ որոշ ժամանակ անց նրանց առանձնացնում էին` տղամարդկանց տանելով հեռու մի տեղ, որտեղ զինվորները և քրդական ցեղերը, որոնց կանչել էին օգնելու համար, նրանց սպանում էին սվիններով կամ ատրճանակներով:
Կանանց, երեխաներին և ծերերին աքսորում էին Փոքր Ասիայի ամենակեղտոտ վայրերը կամ էլ շատ հաճախ Դեյր էզ Զորի անապատ: Նրանք ոտքի վրա էին և օրերով նրանց քշում էին զինվորները` ծեծելով կամ սպանելով, եթե չէին կարողանում հասցնել քարավանի հետ քայլել: Շատերը ընկնում էին ճանապարհին, շատերը սովամահ էին լինում:
Թուրք կառավարությունը նրանց ոչ մի ուտելիքի պաշար չէր տալիս, և նրանց ամբողջ ունեցվածքը արդեն թալանել էին: Շատ կանանց մերկացնում էին և ստիպում քայլել այրող արևի տակ: Շատ մայրեր խելագարվում էին և նետում իրենց երեխաներին` այլևս չկարողանալով նրանց գրկի վրա տանել: Իսկ քարավանի ընթացքը եզրագծվում էր դիակներով:
Ես մի հայ ընկեր ունեմ, ով վերջերս է վերադարձել Կոստանդնուպոլսից: Նա հաստատեց այն ամենը, ինչ լսել էի, և շատ սարսափած էր, թե ինչ հանգստությամբ են մարդիկ պատմում ջարդերի մասին: Այն ամենը, ինչ մեզ համար անհավանական է, թուրքերի համար սովորական բան է:
Եթբ հայ բնակչությանը քշում էին իրենց տներից, շատ կանանց չէին սպանում, այլ պահում էին ավելի սարսափելի ճակատագիր ունենալու համար: Նրանք դառնու, էին թուրք զինվորների կամ պաշտոնավորների ձեռքի խաղալիքը, ում կամ սպանում էին, կամ տանում էին իրենց հարեմները: Մյուսներին վաճառում էին շուկայում միայն մուսուլմաններին, քանի որ նրանք էլ պետք է դառնային մուսուլման:
Տղաներին և աղջիկներին նույնպես վաճառում էին կամ տանում էին հատուկ մենաստաններ, որտեղ ստիպողաբար նրանց պետք է դարձնեին մուսուլմաններ:
Որպեսզի մեկը պատկերացում կազմի այդ մանրակրկիտ և անխիղճ կոտորածների մասին, կարծում եմ` բավական է նկարագրել Տրապիզոնի դեպքերը, որոնք հաստատել է Իտալիայի հյուպատոսը, ով ներկա է եղել ջարդերին: Այդ ժամանակ դեռ Իտալիան պատերազմ չէր հայտարարել Թուրքիային:
Կոնստանդնուպոլսից եկան հրամաններ, որպեսզի Տրապիզոնի բոլոր հայ քրիստոնյաներին սպանեն: Շատ մահմեդականեր փորձեցին փրկել իրենց հայ հարևաններին` ապաստան տալով իրենց տներում, սակայն թուրք զինվորները անգութ էին: Կատարելով իրենց ուղղված հրամանները` նրանք հավաքեցին բոլոր քրիստոնյաներին և քշեցին Տրապիզոնի փողոցներով, ամրոցների կողքով, ծովի ափով: Նրանց նստացրեցին նավեր Սև ծովի վրա և որոշ հեռավորություն անցնելուց հետո նետեցին ջուրը և խեղդամահ արեցին:
Համարյա ամբողջ հայ բնակչությունը ոչնչացվեց` մոտ 8000-10000 հոգի: Ոմանց այսպես խեղդամահ արեցին, ոմանց մորթեցին, մնացածներին էլ ուղարկեցին անապատ` սպանելու: Ցավում եմ, որ բոլոր իմ լսած պատմությունները պարունակում են սարսափի և խոշտանգումների տարրեր :

Բայց ամենացավալին ինձ համար նրանց պատմությունը չէ, ում թշվառությունը ավարտվել է մահով, այլ այն դժբախտ կանանց, ովքեր իրենց ամուսինների սպանությունը և դուստրերի տանջանքները տեսնելուց հետո, իրենց փոքր երեխաների հետ աքսորվում էին անապատ, որտեղ նույնպես սպանվելու էին, կամ դառնալու էին զոհեր` արաբական վայրի ցեղերի ձեռքին:
Կթվար, թե աբմողջ ազգի երեք չորրորդը կամ չորս հինգերորդը ոչնչացվել է, և Լենկ Թեմուրից սկսած` պատմության մեջ չկա մի դեպք, որ կլինի ավելի սոսկալի և գարշելի:
Շատ կարևոր է այն փաստը, որ պատերազմի ժամանակ շատ հայ կամավորներ են կռվել Կովկասյան ռազմաճակատում` Ռուսաստանի կողմից: Այս կամավոր զորքերը, որոնք հիանալի ծառայություն են մատուցել Ռուսաստանին պատերազմի սկզբում, բաղկացած էին հայերից:
Հայերը, որտեղ էլ լինեն, նույնիսկ առանց սպառազինման, կռվել են` պաշտպանելու իրենց ընտանիքներին և իրենց` այն չարագործներից, որ երկրի Կառավարությունն է կազմում:
Թուրքերի` կոտորած իրականացնելու և աքսորման քաղաքականությունը քմահաճ էր և առանց դրդապատճառի: Թվում է` դա սուլթան Աբդուլ Համիդի մի հայտարարության իրագործումն էր. ‘’Եթե ուզում եք ազատվել Հայկական հարցից, ազատվեք հենց իրենցից` հայերից’’: Եվ իրագործումը եղավ ավելի դաժան` արյունռուշտ լկտիությամբ, քան Աբդուլ Համիդի ժամանակ էր:
Ինչքան էլ վիճակագրության տվյալները պերճախոս և ճոխ լինեն, չեն կարողանա նկարագրել այն, ինչ իրականում կատարվել է: Մի ազգ է արատավորվել: Հեշտ է դա արտասանելը, ավելի դժվար է հասկանալը` ինչ է այն նշանակում, քանի որ այն շատ հեռու է մեր պատկերացումներից և փորձից:

No comments: