Saturday, September 10, 2011

Ֆրանսիացիները Կասպիցի ադրբեջանական հատվածում գազի խոշոր պաշարներ են գտել

Tert.am. 9-9-2011- Ֆրանսիական խոշորագույն նավթագազային Total ընկերությունը Կասպից ծովի ադրբեջանական հատվածում գազի խոշոր հանքավայր է հայտնաբերել։ Այս մասին հայտնի է դարձել ընկերության պաշտոնական հաղորդագրությունից։
Նախնական տվյալներով՝ Աբշերոն թերակղզու հատվածում հանքավայրի հնարավոր պաշարները կազմում են մի քանի մլրդ խորանարդ/մ գազ ու գազային կոնդենսատ։
Total–ն այդ տարածքում կշարունակի որոնողական աշխատանքները՝ գնահատականները հաստատելու համար, գրում է Lenta.ru-ն։

No comments: