Wednesday, September 14, 2011

Թուրքիան ավելի քան երեք անգամ կավելացնի իր ներդրումների ծավալը. Եգիպտոսի վարչապետ

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կահիրեում Թուրքիայի վարչապետ Էրդողանի հետ ունեցած հանդիպումից հետո նրա եգիպտացի գործընկեր Իսամ Շարաֆը հայտարարել է, որ Թուրքիան ավելի քան 3 անգամ ավելացնելու է Եգիպտոսի տնտեսության մեջ իր ներդրումների ծավալը՝ 1.5 միլիարդ դոլարից հասցնելով մինչև 5 միլիարդ դոլարի։
Երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը 3 միլիարդ դոլարից հասցվելու է 5 միլիարդ դոլարի։ Այդ նպատակին է ծառայելու Էրդողանի եգիպտական այցի ժամանակ Կահիրեում ստորագրված տնտեսական և առևտրային համաձայնագրերի ու արձանագրությունների ամբողջական փաթեթը։
Այսօր Կահիրեում տեղի է ունենալու թուրք-եգիպտական գործարար խորհրդի նիստը, որին, նախարարներից բացի, մասնակցելու են նաև բազմաթիվ եգիպտացի և թուրք գործարարներ։ Թուրքական բիզնեսը չի թաքցնում, որ հետաքրքրված է զբոսաշրջության, հաղորդակցության ուղիների, բանկային հատվածի և էներգետիկայի ոլորտներում համագործակցությամբ։
Հիշեցնենք, որ Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը անբարյացակամ էր տրամադրված Թուրքիայի հանդեպ՝ վերջինիս դիտարկելով որպես մրցակից իսլամական աշխարհում։

No comments: