Wednesday, September 14, 2011

«Սահակաշվիլիի դավաճանական խմբավորումը» ծրագրում է հայերենին եւ ադրբեջաներենին պետական լեզվի կարգավիճակ տալ. լեյբորիստներ

News.am. 14-9-2011- Վրաստանի որոշ շրջաններում ծրագրվում է հայերենին, ադրբեջաներենին եւ մի շարք այլ լեզուների պետական կարգավիճակ տալ: Այդ մասին հաղորդել է Վրաստանի լեյբորիստական կուսակցության քարտուղար Գեորգի Գուգաեւը սեպտեմբերի 13-ի ճեպազրույցում:
«Ամերիկայի հայկական լոբբիի կարգադրությամբ եւ Սահակաշվիլիի դավաճանական խմբավորման ձեռքով նախատեսվում է եւս մեկ ապազգային որոշման ընդունում` մեր երկիրը մասնատելու նպատակով: Բոլոր այն պատգամավորները, ովքեր կքվեարկեն այդ որոշման օգտին, կմտնեն Վրաստանի պատմության մեջ որպես հայրենիքի դավաճաններ»,-նշել է Գուգաեւը:
Նրա խոսքով, իշխանությունների ծրագրերի իրագործման դեպքում, այդ շրջաններում կրթությունը, դատական գործընթացները, վարչական եւ քաղաքացիական հարաբերությունները այլեւս չեն տարվի վրացերենով, հաղորդում է «Գրուզիա online»-ը:

No comments: