Thursday, September 15, 2011

Զերկալո. Ադրբեջանը կնպաստի ՌԴ-ին մենաշնորհից զրկելու պրոցեսին

Panorama.am. 14-9-2011- Եվրամիությունը որոշել է բանակցություններ սկսել Ադրբեջանի և Թուրքմենստանի հետ` բնական գազի տրանսկասպյան գազատար կառուցելու շուրջ: Այս մասին տեղեկացնում է «Զերկալո» պարբերականը:
Աղբյուրի փոխանցմամբ, Կասպիան ավազանը պետք է դառնա ռուսական բնական գազի հիմնական այլընտրանքային մատակարարողը: Ռուսական գազի գները այսօր եվրոպական երկրների համար բարձր են: Հաշվարկված է, որ Թուրքմենստանից Ադրբեջանի տարածքով գազը Եվրոպա հասցնելն առավել էժան է նստելու:
Բայց, ի տարբերություն Ռուսաստանի, Կասպյան տվյալ երկրները դեռ մուտք չունեն դեպի եվրոպական շուկա, հատկապես Թուրքմենստանը:
Այսօր օրակարգում այն հարցն է, թե ինչպիսի խողովակաշար է պետք կառուցել եվրոպական երկրների համար, որը ոչ միայն կդառնա ռուսական գազի համար այլընտրանք, այլ հագեցած կլինի ադրբեջանական և թուրքմենական գազով:
«Մենք չենք կարող գազամուղ տեղադրել յուրաքանչյուր դաշտի համար: Այն գազը, որը ձեռք է բերվել «Շահդենիզիզ» նախագծի մշակման երկրորդ փուլի արդյունքում, «Հարավային հոսք» նախագծի համար կարևոր աղբյուր է հանդիսանում: «Շահդենիզ -2» նախագծի շրջանակներում Ադրբեջանը նախագծում է Եվրոպա տեղափոխել 10 մլն խորանարդ մետր ծավալով գազ»,- նշել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության ներկայացուցիչը:
Այնուամենայնիվ, ԵՄ-ն բանակցություններ սկսել Ադրբեջանի և Թուրքմենստանի հետ` բնական գազի տրանսկասպյան գազատար կառուցելու շուրջ: Եվրոպայում կարծում են, որ Տրանսկասպիան գազամուղի կառուցումը կարագացնի և ավարտին կհասցնի «Նաբուկո» նախագիծը:
«Եվրոպան այսօր միաձայն պնդում է, որ Տրանսատլանտյան գազամուղը Հարավային տրանսպորտային միջանցքի համար կարևոր նախագիծ է, ըստ որի գազ կմատակարարվի Եվրոպա նոր աղբյուրների կողմից: Մենք մտադիր ենք այն ավարտին հասցնել որքան հնարավոր է շուտ»,- այս մասին հայտարարել է էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Գյունտեր Էտինգերը:
Համաձայնությունը կստորագրվի ԵՄ-ի բոլոր 27 երկրների հավանությանը արժանանալուց հետո:
Նշենք, որ Տրանսկասպյան գազատար պետք է անցնի Կասպից ծովի հատակով և թուրքմենական ու ադրբեջանական գազը հասցնի եվրոպական երկրներ` շրջանցելով Ռուսաստանը:

No comments: