Thursday, September 15, 2011

Զինվորն իրեն պետք է զգա իբրև կամավոր. Ժիրայր Սեֆիլյան

Tert.am. 14-9-2011- «Ներկայիս զորահավաքի մեթոդը չի արդարացնում իրեն, ուստի կարիք ունենք զորակոչի կարգի փոփոխության, ուր զինվորը ինքն իրեն պետք է զգա իբրև կամավոր»: Այսօր Facebook-ի իր էջում բանակի խնդիրների հերթական մտորումն է գրառել «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի հիմնադիր-անդամ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը։
Նա նշել է նաև, որ փոփոխություններ հարկավոր են մարտական և կարգապահական կանոնագրքերում, և այդ փոփոխությունները կազմելիս պետք է նկատի առնվեն հետևյալ հանգամանքները. «Հայ զինվորը գիտակցական կարգապահության հակում ունի։ Հայ զինվորը մահվան մեջ անգամ սիրում է հավասարություն (մեջբերում մեր մեծերից): Հայ զինվորի մեջ ապրում է գաղափարական մարտիկը, որի շնորհիվ էր, որ հաղթեցինք արցախյան պատերազմը»:
Ասվածը մեկնաբանել է սոցիալական ցանցի օգտատերերից Ռուբեն Ֆիդային. «էտ ԽՍՀՄ-ից թխած կանոնադրությունների կեսը պիտի ճղենք թափենք՝ համ Կարգապահականի, համ Մարտականի։ Շարայինն ու Պարեկապահակային-Կայազորայինը հլը կուտվեն»,- նշել է նա։

No comments: