Sunday, September 11, 2011

Թուրքական կրոնական հիմնադրամը տանջանքների է ենթարկել անչափահաս գողին

HayNews.am. 10-9-2011- Թուրքիայում կրոնական կրթություն մատուցող հիմնադրամներից մեկի անդամներն առևանգել և տանջանքների են ենթարկել անչափահաս գողին, փոխանցում է CNNTurk-ը:
14-ամյա պատանին հիմնադրամից շուրջ 500 դոլար գումար էր գողացել: Ոստիկանությունը նրան ձերբակալել էր, իսկ ավելի ուշ ազատ արձակել: Ազատ արձակվելուց հետո հիմնադրամի անդամները որոշել են անձամբ դատաստան տեսնել պատանու հետ: Նրան փախցրել են, տեղափոխել նկուղային հարկ ու սկսել կտտանքների ենթարկել:
Տղային երկար տանջելուց հետո ազատ են արձակել, իսկ նրա ծնողները դիմել են ոստիկանություն, որն էլ սկսել է դեպքի հետաքննությունը:

No comments: