Thursday, September 8, 2011

Թուրքիան քննարկում է Հյուսիսային Իրաքում ցամաքային ռազմական գործողություններ սկսելու հարցը

News.am. 8-9-2011- Թուրքիան քննարկում է Հյուսիսային Իրաքում թաքնվող PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) զինյալների դեմ ցամաքային ռազմական գործողություններ սկսելու հնարավորությունը, որոնց օդից աջակցելու են ռազմական օդանավերը։Թուրքական Internethaber-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Նեջդեթ Օզելն ու բանակի հրամանատարները հավաքվել են Սիրիայի եւ Իրաքի սահմանի հետ պատասխանատու 2-րդ բանակային հրամանատարությունում, որը գտնվում է Մալաթիայում։
Նշվում է, որ հանդիպման օրակարգում է եղել վերջին շրջանում Հյուսիսային Իրաքում PKK-ի ճամբարների դեմ օդային հարձակումները, ինչպես նաեւ քննարկվել է առաջիկայում հնարավոր ցամաքային գործողությունների իրականացման մանրամասները։Թուրքական մամուլն ուշադրություն է դարձնում այն հանգամանքի վրա, որ այս հանդիպումը տեղի է ունեցել Էրդողանի եւ բանակի հրամանատարների հանդիպումից մեկ օր անց։
Նշենք, որ օգոստոսի 17-ից 19-ը Թուրքիայի հրետանին եւ օդուժերը ռմբակոծել են Հյուսիսային Իրաքում գտնվող PKK-ի ճամբարները։
Ռմբակոծությունների հետեւանքով զոհվել է նաեւ քաղաքացիական 7 անձ։ Իրաքի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հանձնել Թուրքիային՝ պահանջելով անհապաղ դադարեցնել ռազմական գործողություններն իր երկրի տարածքում։

No comments: