Thursday, September 8, 2011

Հարավային Կովկասը Իրանին հետաքրքրում է Հայաստանի հետ առևտրի և Ադրբեջանի ռազմավարական դիրքի համար. Էնթոնի Քորդսման

Tert.am. 8-9-2011- Հայտնի ամերիկացի վերլուծաբան Էնթոնի Քորդսմանի կարծիքով՝ Հարավկովկասյան տարածաշրջանը ԱՄՆ–ի և Իրանի շահերի բախման կենտրոն է։
Ըստ նրա՝ Հարավային Կովկասը Իրանին հետաքրքրում է Ադրբեջանի ռազմավարական դիրքի, ինչպես նաև Հայաստանի հետ առևտրային կապերի համար։
Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա փորձագետը կարծում է, որ չնայած Թբիլիսիի և Թեհրանի միջև վերջին շրջանում հաստատված առևտրային լավ հարաբերություններին՝ Վրաստանի արտաքին քաղաքականության ուղղվածությունը, այդուհանդերձ, իր տարածքների դեօկուպացիան է։ Իսկ այդ դեպքում վրացի քաղաքական գործիչները ավելի շատ ակնկալում են ԱՄՆ–ի օգնությունը, քան՝ Իրանի։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Թբիլիսիի համար ԱՄՆ–ը Ռուսաստանից պաշտպանվելու համար ինքնատիպ պատ է հանդիսանում՝ Քորդսմանը ենթադրում է, որ անվտանգության վերաբերյալ Իրանի ու Ամերիկայի միջև առկա վեճերում Վրաստանը վերջինի կողմը կանցնի։

No comments: