Thursday, September 29, 2011

Վրաստանի ԱԳ նախարարը Հիլարի Քլինթոնին. «Մենք դա անում ենք, ռուսները՝ ոչ»

News.am. 29-9-2011- Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին հայտնել է, թե Թբիլիսին չի կարող հավանություն տալ Ռուսաստանին Առեւտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցելու գաղափարին: Թբիլիսին պայման ունի, Մոսկվան պետք է համաձայնի թույլ տալ միջազգային դիտորդների ներկայությունը ռուս-վրացական սահմանին:
«Օբամայի վարչակազմը բոլոր կողմերին փոխզիջման կոչ է անում: Մենք դա անում ենք, ռուսները՝ ոչ: Հերթը ռուսներինն է: Կամ նրանք փոխզիջում են ուզում, կամ` չեն ուզում: Բանակցությունների գործընթացը գնում է, բայց իրերի ներկա դրության պայմաններում Վրաստանը չի համաձայնի»,- ասել է Վրաստանի Վրաստան ազգային անվտանգության հարցերով խորհրդականը:
Ինչպես արդեն հայտնել ենք, Քլինթոնը նախկինում կոչ է արել Թբիլիսիին կարգավորել խնդիրները, որոնք խոչընդոտում են ԱՀԿ-ին Ռուսաստանի անդամակցությանը:

No comments: