- ՌԴ-ում կատարվածը, երբ ՌԴ ներկայիս նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հաջորդ ընտրություններում առաջադրեց նախկին նախագահ, վարչապետ Վլադիմիր Պուտինի թեկնածությունը, կարո՞ղ է կրկնվել նաեւ Հայաստանում: Ձեր կարծիքով՝ հնարավո՞ր է, որ Պուտինը ստիպի Սերժ Սարգսյանին՝ Քոչարյանին նշանակել վարչապետ, կա՞մ կարող է Քոչարյանը եւս այդ ճանապարհով վերադառնա իշխանության:
- Այդ աղմուկն արհեստականորեն, ինչ-որ տեղ միտումնավոր է բարձրացվել: Դա որոշակի շրջանակների հետաքրքրող անձանց ձեռքի գործն է: Այսօրվա իշխանությունները բարձր մակարդակով հարաբերվում են ՌԴ հետ, ունեն նորմալ հարաբերություններ ոչ միայն պաշտոնական, այլեւ՝ անձնական մակարդակներում թե Մեդվեդեւի, թե Պուտինի հետ: Ու այնպես չի, որ այսօրվա իշխանությունները Ռուսաստանի թշնամին են, իսկ մյուսները՝ բարեկամները: Իհարկե, որոշ մարդիկ ունեն իրենց ցանկությունները, կան որոշակի նկատառումներ: Բայց չեմ կարծում, որ այսօվա իշխանություններն այնպիսի քաղաքականություն են վարել, որ նրանք ՌԴ թշնամիներն են, ու ՌԴ-ն ամեն գնով այստեղ իշխանափոխություն կիրականացնի: Եվ վերջապես կարող ենք փաստել, որ Սերժ Սարգսյանի օրոք ՌԴ հետ հարաբերությունները դրվեցին ավելի մեծ հարաբերությունների վրա:
- Այսինքն՝ ձեր կարծիքով, Քոչարյանի վերադարձը նշանակում է իշխանափոխությո՞ւն:
- Այդ խնդիրը չկա, ու մենք քննարկում ենք մի հարց, որը գոյություն չունի Հայաստանի ներքաղաքական օրակարգում: Քոչարյանը պարզ ասել է, որ եթե վերադառնալու լինի ակտիվ քաղաքականություն, ապա ինքն այդ մասին անձամբ հրապարակավ կասի:
- Ուղղակի նրա օրոք ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը չէր բացառել այդ հանգամանքը, չէր բացառել, որ նա մասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին:
- Հիմա ես էլ չեմ բացառում Քոչարյանի վերադարձը: Քաղաքականության մեջ աքսիոմա է ոչինչ չբացառելը: Ես քաղաքականության մեջ ոչինչ չեմ բացառում: Ու նման պարագայում չեմ բացառում Քոչարյանի վերադարձը: Բայց քանի դեռ Քոչարյանը չի վերադարձել, անիմաստ, անշնորհակալ եմ համարում այդ հարցը քննարկելը:
- Այնուամենայնիվ, ռուսական սցենարը հնարավո՞ր է կրկնվի ՀՀ-ում:
- ՀՀ-ի եւ ՌԴ-ի քաղաքական իրավիճակը, բովանդակությունն ու ռեսուրսներն այլ են: Ես ընդամենը ներկայացնեմ նախագահ Սարգսյանի ռեսուրսը, դիրքերը: Նա գլխավորում է մի քաղաքական թիմ, որը ՀՀ քաղաքական կյանքում բավական լուրջ դերակատարություն ունի, որը որպես ուժ կայացած կառույց է ամեն առումով՝ կազմակերպչական, գաղափարական եւ այլն: Այստեղ, եթե նայեք Մեդվեդեւին, կտեսնեք, որ անտեղի են զուգահեռները: Բացի այդ, Սերժ Սարգսյանը կայացրեց նաեւ հայության գաղափարը, մենք ոչ թե մեկ կամ երկու միլիոն ենք, այլ՝ տասը միլիոն՝ նկատի ունենալով համայն հայության սփյուռքը: Այստեղ էլ մենք զուգահեռներ չենք կարող տանել:
- Իսկ Ռոբերտ Քոչարյանի ռեսուրսների մասին ինչ կասեք՝ ունի՞ նա այդ ռեսուրսները:
- Ես Քոչարյանի ռեսուրսների մասին ոչինչ չեմ կարող ասել: Ես չգիտեմ Քոչարյանն ինչ ռեսուրսների է տիրապետում, ինչ շփումներ ունի, ինչ պայմանավորվածություններ, ինչ մտադրություններ ունի: Ես ՀՀԿ անդամ եմ, ՀՀԿ խորհրդի անդամ եմ, եւ տիրապետում եմ մեր կուսակցության ռեսուրսներին, մեր ուժին, կարողություններին ու մարտունակությանը:
- Ձեր խոսքում ասացիք, որ այս ամենն արհեստական աղմուկ է, դա որոշակի շրջանակների հետաքրքրող անձանց ձեռքի գործն է: Ո՞ւմ նկատի ունեք:
- Բոլոր այն մարդկանց, ովքեր իրենք քայլերը կառուցում են մեր անհաջողությունների, կիքսերի վրա: Մենք ընդդիմադիր դաշտի հետ լայնախոհ, շրջահայաց քաղաքականության արդյունքում հասանք նրան, որ քաղաքական դաշտում որոշակի անդորր է տիրում: Ոմանք այս պատրվակը փորձում են օգտագործել՝ ակտիվանալու համար:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ
«Լրագիր» 29-9-2011.

No comments:
Post a Comment