Monday, September 12, 2011

Լիբերմանը մեկնաբանել է «Լիբերմանի պլանը», բայց հայերի մասին ոչինչ չի ասել

Tert.am. 11-9-2011- Երեկ երեկոյան Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը երկու տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում արձագանքել է «Եդիոտ ահրոնոտ» թերթի հրապարակմանն այն մասին, թե նա իբր որոշել է հայերին ու քուրդերին աջակցելու միջոցով թուրքերից վրեժ լուծել:
«Կա բազմամիլիոնանոց քուրդ ազգ, և բոլոր քրդերը Քուրդիստանի աշխատավորական կուսակցության անդամ են (PKK), որը Թուրքիայում գործող` քուրդ անջատողականների ամենախոշոր ռազմաքաղաքական ուժն է: Այդ հարցն ընդհանրապես օրակարգում դրված չէ: ԱԳՆ-ը, ինչպես ցանկացած արտաքին քաղաքական գերատեսչություն, բազմաթիվ խորհրդակցություններ, տարբեր «մտավոր գրոհներ» է (Brainstorm) կազմակերպում, գոյություն ունեն բազմաթիվ գաղափարներ, և մենք տարբեր սցենարներ ենք պատրաստում»,-ասել է Լիբերմանը:
Իսրայելի ԱԳ նախարարն ընդգծել է, որ «օրակարգում PKK –ին օգնություն ցուցաբերելու կամ այդ կազմակերպության հետ որևէ կապ հաստատելու առաջարկ չկա», փոխանցում է IzRus-ը:
«Մենք պատրաստվում են իրադրության զարգացման ցանկացած սցենարի, սակայն հույս ունենք, որ մեզ կհաջողվի վերականգնել Թուրքիայի հետ բարիդրացիական կամ, առնվազն, նորմալ հարաբերությունները, բայց և այնպես չենք պատրաստվում թուրքերի հետևից ընկնել կամ սպիտակ դրոշ բարձրացնել»,-ասել է նա` հավելելով, որ Իսրայելը չի ցանկանում Թուրքիայի հետ առճակատման գնալ:
Ինչ վերաբերում է հայերի` Անկարային դիմակայելու հարցում աջակցելու ծրագրին, ինչին անդրադարձել էր «Եդիոտ ահրոնոտ», Իսրայելի արտաքին գերատեսչության ղեկավարը ոչինչ չի ասել:

No comments: