Monday, September 12, 2011

Ալիեւը դժգոհել է, որ իրեն դիկտատոր են անվանել, իսկ Սարգսյանին ու Քոչարյանին` ոչ

«Լրագիր» 11-9-2011- Վիկիլիքսի հրապարակումներից մեկը գաղտնազերծում է Բաքվում ԱՄՆ դեսպանատան գրագրությունները: 2008 օգոստոսի 6-ի փաստաթղթում ներկայացված է ԱՄՆ Պետդեպի պատվիրակության ներկայացուցիչների եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի զրույցը:
ԱՄՆ դիվանագետները նախապատրաստական զրույց են ունեցել Ադրբեջանի նախագահի հետ ԱՄՆ փոխնախագահ Դիկ Չեյնիի Ադրբեջան կատարելիք այցի նախօրեին: Քննարկվել են մի շարք թեմաներ, սակայն գլխավորը Ադրբեջանի ժողովրդավարացման հարցն էր:
Ալիեւը մասնավորապես դժգոհել է պետաքարտուղար Կոնդոլիզա Ռայսի Պրագայում արած մեկնաբանությունից` 18-րդ դարի համակարգով նավթով հարուստ պետությունները միայն ժամանակավոր հաջողություն են ունենում: Այս հայտարարությունը նա արել էր Ադրբեջանի ու Ղազախստանի հասցեին:
Ալիևն ասել է, որ նման կարգի հայտարարությունները օգտակար չեն: «Մենք չենք հասկանում, թե ինչու են դրանք արվում: Վրաստանում ու Ադրբեջանում խոշոր իրադարձությունները ԱՄՆ-ն քիչ է քննադատում, մինչդեռ Ադրբեջանի փոքր իրադարձություններին ԱՄՆ-ն մեծ արձագանք է տալիս: Նման հայտարարությունները Ադրբեջանի համար բացասական կերպար են ստեղծում: CNN-ը ինձ դիկտատոր է անվանում, իսկ Սարգսյանի ու Քոչարյանին`ոչ, իսկ նրանք մարդիկ են սպանել: Ալիեւը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի խնդրին, խնդրել է ԱՄՆ-ից Հայաստանին դրդել Ղարաբաղի հարցը լուծել «միջազգային իրավունքին ու ներմերին համապատասխան»:
Ալիեւը ասել է, որ չնայած հարցի լուծումը հեռու է, սակայն առաջընթաց կա: Ըստ նրա, ԼՂ-ն չի կարող անկախ լինել: Հայաստանի ղեկավարը համաձայն է եւ այժմ նրանք հասկանում են, որ ստատուս-քվոն չի կարող հավերժ լինել:

No comments: