Thursday, September 8, 2011

Հայաստանի ԱԺ նախկին խոսնակ. Մոտ ապագայում ԼՂ խնդրի կարգավորումը հակասում է երկու գերտերություններից մեկի շահերին

News.am. 8-9-2011- Տեսանելի ապագայում ԼՂ խնդրի կարգավորումը հակասում է երկու գերտերություններից մեկի շահերին, որոնք ազդեցություն ունեն Հարավային Կովկասում: Այս մասին այսօր` սեպտեմբերի 8-ին, հայտարարել է Հայաստանի ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը` «Նոր մոտեցումներ ԼՂ հարցին» կոնֆերանսի ժամանակ: Կոնֆերանսը նվիրված է ԼՂՀ անկախության 20-ամյակին:
«Մենք ոչ մի դեպքում չպետք է այդ պետությանը դիտարկենք որպես մեր հակառակորդ: Այդ երկիրն ունի իր շահերը եւ ինչպես ցանկացած այլ երկիր, պաշտպանում է դրանք»,- հավելել է Թորոսյանը:
Նրա խոսքով, բանակցությունների շեշտադրումը պետք է փոխվի դեպի ԼՂ կարգավիճակի որոշումը:
«Կոսովոյի հարցը ցույց տվեց, որ իրավիճակն սկսում է դուրս գալ պատային վիճակից միայն այն ժամանակ, երբ առաջին պլան է մղվում կարգավիճակի հարցը: Երբ Կոսովոյում այդ հարցը մղվեց երկրորդ պլան եւ փոխարինվեց ժողովրդավարության ամրապնդմամբ, զինված բախումները վերսկսվեցին: Ուստի անհրաժեշտ է հաշվի առնել, որ լուծում պահանջող առաջին հարցը դա կարգավիճակի հարցն է: Մնացածը ելնում են դրանից»,- նշել է ԱԺ նախկին նախագահը:

No comments: