Monday, September 12, 2011

Էրդողան. Իսրայելն իրեն երես առած երեխայի նման է պահում

Panorama.am. 12-9-2011- Թուրքական «Միլլիյեթ» (Milliyet) պարբերականի համաձայն` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն «Ալ-Ջազիրա» հեռուստատեսությանը տված հարցազրույցում, անդրադառնալով թուրք-իսրայելական հարաբերություններին, ասել է. «Իսրայելն առ այսօր իր արարքների համար չի պատժվել: Այդ պետությունն իրեն երես առած երեխայի նման է պահում: Մավի Մարմարայի դեպքը կարող էր պատերազմի դրդապատճառ դառնալ: Սակայն մենք համբերություն ցուցաբերեցինք»:
Իսկ լրագրողի այն հարցին, թե Եգիպտոս կատարելիք այցի ընթացքում Էրդողանն արդյո՞ք կայցելի Գազա, նա պատասխանել է. «Չեմ կարող ասել: Այս հարցը մեր եգիպտոսցի ընկերների հետ էլ կքննարկենք: Ես գիտեմ, որ Գազայի մեր եղբայրները մեզ սպասում են: Ինքս էլ կարոտում եմ Գազան: Եթե Աստված հաջողի, անպայման կգնամ»:

No comments: