Monday, September 12, 2011

Բարեկեցիկ կյանքի քոչարյանական փիլիսոփայություն

HayNews.am. 12-9-2011- «Բարեկեցիկ կյանքը չի նվիրաբերվում, այլ նվաճվում է…» : Այս խոսքերը կարելի է հանդիպել Ռոբերտ Քոչարյանի դժվարին գովքը ստանձնած ինտերնետային կայքում, որը կարծես հիմք է ստեղծում քաղաքականության քոչարյանական նկրտումները իրականություն դարձնելու համար: Այլ կերպ ասած` Քոչարյանը դուրս է եկել որսի, բայց այս անգամ ոչ թե Աֆրիկայում, այլ` Հայաստանում և ոչ թե առյուծի, այլ` աթոռի: Ի վերջո վագրերի ու առյուծների գերեվարման վրա վատնված փողերի բացը կարող է լրացնել միայն քաղաքական աթոռ-մեքենան:
Առաջին հայացքից ԼՂՀ առաջին, ՀՀ երկրորդ նախագահի այս հայտարարությունը հավակնություններ ունի դասվելու խոհափիլիսոփայական մտքերի շարքին, սակայն այն իրականում սուր ռեալիզմի ծնունդ է` կենսափորձի փողոտ կնիքը վրան: Այսպիսով իրականում Քոչարյանը հասկացրել է`«հույսներդ կտրեք ինձնից»: Չնայած այս բազմանշանակ միտքը խորը վերլուծելով` կարելի է նաև իմաստային այլ զեղումներ բացահայտել: Նա, հետևելով սեփական կյանքի փիլիսոփայությանը, ոչ թե նվեր է ստացել իր, մեղմ ասած, բարեկեցությունը, այլ նվաճել է այն ժողովրդի բարեկեցության կամ առհասարակ կեցության հաշվին: Դե ինչ, այստեղ մնում է միայն վերհիշել «նպատակը արդարացնում է միջոցները» ամենազորեղ արտահայտությունը…
Գայանե Անտոնյան

No comments: