Monday, September 12, 2011

Այսօր մեռելոց է՝ ոչ աշխատանքային օր

Այսօր Հայաստանում ոչ աշխատանքային օր է, քանի որ Խաչվերացի հաջորդ օրն է և հայտարարված է մեռելոց։
Հայ առաքելական եկեղեցիներում այսօր մատուցվում է Ս. Պատարագ, կատարվում է հոգեհանգստյան կարգ, մարդիկ այցելում են հանգուցյալների շիրիմներին։
Խաչվերացը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին։ Հայաստանյայց առաքելական եկեղեցին Խաչվերացը տոնում է սեպտեմբերի 11-17-ն ընկած առաջին կիրակի օրը:

No comments: