Tuesday, September 6, 2011

«Ինչու պաշտպանության նախարարը չի հանդուրժում բժիշկներին». նամակ Ստեփանակերտից

Ստեփանակերտցի լրագրող Անժելա Հայրիյանը երեկ նամակ է ուղարկել Tert.am-ի խմբագրություն, որում անդրադառնում է «Եղնիկներ» կոչվող զորամասում տեղի ունեցած Աղասի Աբրահամյանի սպանության դեպքին, գործով ձերբակալություններին՝ նշելով, որ այդ զորամասում բժիշկ աշխատելը անտանելի պատիժ է։ Հիշեցնենք, որ գործով ձերբակալվածներից մեկը զորամասի բուժակն է։ Ստորև ներկայացվում է «Ինչու պաշտպանության նախարարը չի հանդուրժում բժիշկներին» վերնագրով նամակը։
«Այդ ատելությունը գալիս է վաղուց: 1992 թվականի սեպտեմբերին Մարտակերտի շրջանի Չլդրան գյուղի մատույցներում ծանր վիրավորվելուց հետո նրան առաջին բուժօգնություն (կյանքը փրկում է` դադարեցնելով արյունահոսությունը) ցույց տալուց տալուց հետո իր մեջքի վրա դեպի դաշտային հոսպիտալ է տեղափոխում բժիշկ Լենսեր Լազարյանը: Սակայն այնուհետև բժիշ-մասնագետները վիրավորին հետազոտելուց հետո, հաշվի առնելով նաև վիրավորում ստանալու պահից անցած երկար ժամանակը, գազային գանգրենայից խուսափելու նպատակով որոշում են կատարել վերջույթի ամպուտացիա: Վերջինովս է պայմանավորված այդ ատելությունը ռազմական բժիշկների հանդեպ, որը այսօր դրսևորվում է տարբեր ձևերով:
Նախարարը ուղղակի չի հանդուրժում բժիշկներին, պարբերաբար հեռուստատեսությամբ արտահայտելով իր զայրույթը: Մի քանի ամիս առաջ նա տեղի-անտեղի վիրավորեց ամբողջ ռազմական բուժհամակարգը` ասելով, որ նրանք ձևական են կատարում իրենց պարտականությունները: Նունիսկ իր նշանակումից (2008թ.) հետո նախարարը կոչումների օրենքը և իր նախորդների ավանդույթը խախտելով երկու տարին անբասիր ծառայած երկտարեցի լեյտենանտներին իրենց ծառայության վերջում չի շնորհում նոր զինվորական կոչում: Բանակում վերջիններս միակ չգնահատված սպաներն են:
Սակայն այս օրերի կատարվածը հասնում է աբսուրդի մակարդակի` «Եղնիկներ» զորամասում կատարված սպանության (tert.am) մեղադրանքը բարդելով, որպես թույլ օղակ, բժիշկների վրա: Նվազագույնը կույր պետք է լինել չնկատելով, որ զինվորին ծեծել են պահակային ծառայություն իրականացնող զինվորները` նրանց վերահսկող սպայի հետ միասին, ինչպես նաև զորանոցում գտնվող հերթապահ սպայական անձնակազմը, որից հետո նա ուղեղային տրավմա ստանալուց հետո փսխել է: Այս ամենը վերևից` պատվերով բարդել բուժկետի պետի վրա` թե նա մոտ 10 ժամ հետո մի երկու հարված է հասցրել զինվորի հետույքին (որը բանակում սովորական երևույթ է) և որը կարող էր պատճառ հանդիսանալ զինվորի մահին, աբսուրդ է: Ոչ բոլորը գիտեն, որ «Եղնիկներում» բժիշկ աշխատելը դա մի անտանելի պատիժ է համարվում: Մենք պետք է երախտապարտ լինենք նրանց իրենց կատարած դժվարագույն աշխատանքի համար, որոնց ԳՇ ՌԲՎ վարչության պետը տարիներով, առանց ռոտացիայի նշանակում է ծառայության այդ «դժոխք» զորամասում:
Բոլորը գիտեն, որ բոլոր հիվանդների մասին տրավմա ստանալուց անմիջապես հետո բժիշկը անձամբ զեկուցում է հրամանատարին և վերջինիս քմահաճույքից է կախված, թե նա երբ կթույլատրի հիվանդին տեղափոխել հոսպիտալ` կա «ՉՊ» հասկացողություն, կա բենզինը ափսոսալու խնդիր: Տեղափոխման խնդիրը կախված չէ միայն բժիշկից: Վերջապես ինչքան կարելի է քննադատել ԳՇ ՌԲՎ պետ գ-տ Փարսադանյանին և ունենալով բարեկամական կապեր (նախարարի կինը և ՌԲՎ պետի կինը ազգականներ են), խնայել նրան իր պաշտոնում: Պարզ տրամաբանությունը ասում է` եթե գտնում եք, որ թերությունները բազմաթիվ են համակարգում այդ պաշտոնում նշանակեք ավելի բանիմաց ՌԲՎ պետի:
Ոլորտում դժգոհությունները բազմաթիվ են, չկա մի ռազմական բժիշկ, որը դրական կարծիք արտահայտի Փարսադանյանի հանդեպ: Վարչությունում բազմաթիվ են ռազմական բժիշկ-սպաների դիմումները պետվճար կատարելու միջոցով ծառայությունից դուրս գալու վերաբերյալ: Այսպես այլևս չարժե շարունակել:
Որպես վերջաբան ցանկանանք մեր զինվորներին առողջություն և այսպիսի տխուր միջադեպեր թող այլևս չկրկնվեն»:


No comments: