Monday, September 12, 2011

Սուրբ Խաչում պատարագի ժամանակ թուրքերն ադրբեջանական դրոշներով ցույց են արել

HayNews.am. 12-9-2011- Երեկ Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցում մատուցված պատարագն ընթացել է մի խումբ թուրք «ցուցարարների» բողոքի ակցիայով:
Թուրքական «Դողան» գործակալության փոխանցմամբ, թվով 10 հոգի բողոքի ակցիա են արել ափի մոտ: Վերջիններս պարզել են կրոնական բնույթի պաստառներ, ինչպես նաև թուրքական և ադրբեջանական դրոշները: «Ցուցարարները» փորձել են տեղափոխվել նաև Աղթամար կղզի, սակայն ոստիկանությունն արգելել է նրանց:
Պարզվել է, որ վերջիններս ներկայացնում են Վանի ազգայնական կազմակերպություններից մեկը:

No comments: