Monday, September 12, 2011

Ֆրանսիական ամսագիր. Հայոց ցեղասպանության ճանաչումն անհրաժեշտ է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության համար

News.am. 11-9-2011- Ֆոտոլրագրության ֆրանսիական «Պոլկա» ամսագիրն իր սեպտեմբերյան համարում (№ 14) հոդված է հրապարակել թուրքահայ լուսանկարիչ Արա Գյուլերի մասին: «Նրան անվանում են թուրքական Կարտե Բրեսոն: Բոլոր լուսանկարիչները ողջունում են նրան, երբ նա անցնում է Ստամբուլով: Այնտեղ Արա Գյուլերն աստղ է»,-նշվում է հոդվածում:
Նունիսկ նրա անվամբ սրճարան կա: «Sipa»-ի հիմնադիր Գյոկշին Սիպահիօղլուն ասել է. «Արան Ստամբուլի աչքն է: Մինչ լուսանկարիչ դառնալը Արան ցանկանում էր դրամատուրգ կամ կինոգործիչ դառնալ: Նա գրել է վեց կամ յոթ պիես, շատ տաղանդավոր է: Նա Ստամբուլում ծնված հայ է, ով շատ լավ թուրքերեն է խոսում: Հայերի մասին նա երբեք չի խոսում, բայց մենք գիտենք, որ հայ է: Նա հպարտանում է դրանով, ինչպես հայտնի ճարտարապետ Սինանը, բայց այդ մասին որինչ չի ասում» (Թուրքիայում հայկական ծագման մասին հիշատակումներն ապրիորի բնորոշ չեն «թուրքական» վարքագծին-խմբ):
Իսկ «Թուրքիա, ավետյաց երկիր» հոդվածի հեղինակը` Ժանոն Վիարը, Թուրքիային կոչ է անում ինտեգրվել Եվրոպային` Հայոց ցեղասպանության ճանաչման պայմանով: Նա գրում է. «1915թ. զանգվածային տեղահանումներն ու ջարդերը հանգեցրին միլիոնից ավելի հայերի ոչնչացման: Սա ХХ դարի առաջին ցեղասպանությունն էր, որը Թուրքիան դեռեւս չի ընդունում: ...Ինչպես Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումը, այնպես էլ Կիպրոսում խաղաղությունը, անկասկած, անհրաժեշտ են Թուրքիայի ԵՄ-ին անդամակցելու համար»:

No comments: