Թերթի խմբագիրը գրում է. «Ցանկացած երկիր և ցանկացած ժողովուրդ ունի իր §բրենդը»` նյութական կամ հոգևոր մշակույթի երևույթներ, որոնց միջոցով այդ ժողովրդին ճանաչում են աշխարհում: Օրինակ, ֆրանսիացիների Էյֆելյան աշտարակը, շվեյցարական շոկոլադը, ռուսական «մատրյոշկաները» և այլն: Այդ «բրենդներն» ունեն խորության կամ լրջության տարբեր մակարդակ: Աշխարհի հասարակ բնակիչների համար Գերմանիան գուցե նրբերշիկի կամ գարեջրի հետ է ասոցացվում, իսկ զարգացած մարդկանց համար` Գյոթեի: Թե նրբերշիկը և թե մեծ բանաստեղծը այդ երկրի ծնունդ են, և գերմանացիների մի քանի սերունդ ակամա կամ գիտակցաբար նպաստել է նրան, որ իրենց երկիրը ճանաչելի դառնա հենց այս խորհրդանիշներով:
Իսկ ի±նչ ենք արել մենք՝ հայերս, այդ ուղղությամբ: Բնազդային, ենթագիտակցաբար դրսևորումները մի կողմ թողնենք և դառնանք գիտակցված , նպատակաուղղված ջանքերին: Հայկական կոնյակն, անշուշտ, «բրենդ» է`չնայած այդ խմիչքն արտադրող գործարանի վաճառքի հետևանքով այն փոքր-ինչ խամրեց: Արարատ լեռը, բնականաբար, մեր բրենդն է` որքան էլ թուրքերը դրա դեմ բողոքեն: Չի կապվում բիբլիական այդ սարը թուրքական մշակույթի հետ` չնայած այս պահին գտնվում է թուրքական պետության տարածքում: Բրենդ է, իհարկե, Շառլ Ազնավուրը` Աստված նրան երկար կյանք տա: Աշխարհին մեր ազգը պետք է մատուցել նման պոզիտիվ, հպարտության առարկա հանդիսացող երևույթներով: Ցեղասպանությունը դրանց շարքին չի պատկանում: Այդ աղետալի իրադարձության մասին, իհարկե, արժե խոսել պատեհ առիթներով, արժե մարդկության խիղճը արթուն պահել, որ նա հիշի 20-րդ դարի ոճրագործության մասին: Բայց մեր ցավի մասին իմանալ-չիմանալը չարժե սարքել «թեսթ» ցանկացած օտարերկրացու համար: Դրանով մենք մեզ մի տեսակ նսեմացնում ենք, խեղճուկրակ ենք դարձնում: Այդ արտասահմանցին կարող է շատ լավ ֆուտբոլիստ, երգիչ, գիտնական կամ փաստաբան և, գումարած դրան` պարկեշտ մարդ լինել, բայց ոչ մի բան չիմանալ ցեղասպանության մասին:
Աշխարհահռչակ իտալացի տենոր Ալեսանդրո Սաֆինայի` երեկվա ասուլիսին մասնակցած մեր լրագրողները (համենայն դեպս, նրանց մի մասը) հաստատ ոչ մի բան չգիտեին նրա կատարած երգերի և օպերային արիաների մասին` չնայած կարող էին, չէ±, մի կես ժամ ծախսել և ինտերնետի միջոցով գոնե որոշ պատկերացում կազմել: Երաժշտի մասին որևէ տեղեկատվություն չունենալով` նրանք, այնուամենայնիվ, ցանկություն հայտնեցին հարցեր տալու, այդ թվում` «հայրենասիրական» երանգավորումներով. «Ի՞նչ գիտեք Հայաստանի մասին» (շաբլոն, բայց ծայրահեղ դեպքում ընդունելի հարց է): «Գիտեմ Շառլ Ազնավուրին» (նշում է մեր «բրենդերից» մեկը): «Իսկ ցեղասպանության մասին գիտե՞ք» (այսինքն` գիտե՞ք, որ մեր գլխավոր առանձնահատկություններից մեկը 100 տարի առաջ ջարդված-կոտորված լինելն է): Հյուրախաղերին նվիրված ասուլիսում նման հարցին ինչ պատասխան էլ տաս, հիմարություն կստացվի: Տվյալ դեպքում հայերի նկատմամբ ամենահարգալից վերաբերմունքի արտահայտությունը կլինի լռությունը:
Հաջորդ անգամ, երբ Հայաստան հյուրախաղերով գա համաշխարհային աստղ, հարցրեք նրան` ինչպես է նա տեսնում ղարաբաղյան հարցի լուծումը»:

No comments:
Post a Comment