Thursday, September 15, 2011

Սիրիան տանկեր է կենտրոնացրել Թուրքիայի հետ սահմանին

Tert.am. 15-9-2011- Սիրիայի բանակը Թուրքիայի հետ սահմանին հերթական գործողոթյունն է իրականացնում ընդդիմադիրների դեմ։
Ինչպես տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները, մեծ թվով սիրացի զինվորներ գործողություն են իրականացնում Ջեբել ալ–Զավիյա շրջանում, որտեղ ապաստանել են Բաշար ալ–Ասադի ռեժիմից փախած քաղաքացիները։
Գործողության ընթացքում, որին մասնակցում են նաև տանկեր, սիրացի զինվորներն այրել են Թուրքիայի հետ սահմանին կառուցված վրանային ճամբարը, որտեղ ապաստանած քաղաքացիները ստիպված են եղել փախչել։

No comments: