Thursday, September 15, 2011

Թուրքիան վիզային ռեժիմ է նախապատրաստում Իսրայելի համար

HayNews.am. 14-9-2011- Թուրքիայի և Իսրայելի հարաբերություններն օր-օրի ավելի են վատթարանում, գրում է Mignews-ը: Ըստ այդմ` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հստակ հասկացնել է տվել, որ Իսրայելը կորցրել է իր հատուկ կարգավիճակը Մերձավոր Արևելքում և հեռու չէ այն օրը, երբ Թուրքիան սպառնալիքներից կանցնի կոնկրետ գործողությունների:
Իսրայելական հեռուստաընկերությունը հղում անելով թուրքական աղբյուրներին հայտնել է, որ Անկարայում լրջորեն քննարկվում է Իսրայելի քաղաքացիների ազատ մուտքը Թուրքիա արգելելու հարցը: Ըստ այդմ` եթե նման որոշում ընդունվի, ապա իսրայելցիները ստիպված կլինեն մուտքի վիզա ձեռք բերել դեսպանատներում, այն դեպքում, որ Իսրայել պետության հիմնադրումից ի վեր այդ երկրի քաղաքացիները Թուրքիա մուտք գործելու համար վիզայի կարիք երբեք չեն ունեցել:
Հավելենք, որ թուրք վերլուծաբաններից մեկը հայտարարել է. «Սկսած 1948 թվականից Իսրայելն առաջին անգամ հայտնվել է մի իրավիճակում, երբ նա զրկվել է տարածաշրջանի երեք խոշորագույն գործընկերներից`Եգիպտոսից, Իրանից և Թուրքիայից:

No comments: