«Լրագիր» 6-9-2011- Վերջերս Հարավային Կովկասի և վրացական ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ նշանակված Ֆիլիպ Լեֆորը այցեր է կատարել տարածաշրջանի պետություններ, որը մեծ հետաքրքրություն է առաջացրել այդ երկրներում: Ֆիլիպ Լեֆորը նախկինում աշխատում էր որպես Ֆրանսիայի ԱԳՆ Մայրցամաքային Եվրոպայի հարցերով դեպարտամենտի տնօրեն, իսկ դրանից առաջ էլ` Վրաստանում Ֆրանսիայի դեսպան: Ժամանակին մեծ հետաքրքրություն էին առաջացնում նրա այցերը Աբխազիա որպես Ֆրանսիայի դեսպան, իսկ այնուհետև էլ որպես ԱԳՆ քաղաքական տնօրեն, իր գերմանացի գործընկերոջ հետ: Հետաքրքրություն էր առաջ բերում նաև Լեֆորի այցը Թուրքմենիա` կապված քաղաքական և գեոտնտեսական խնդիրների հետ: Արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով ԵՄ գերագույն կոմիսար Քեթրին Էշթոնի կարծիքով, Լեֆորը փորձառու դիվանագետ է, լավ ծանոթ է Կովկասին և այդ նշանակումն իդեալական է: Պետք է նշել նաև, որ ֆրանսիացի դիվանագետը գերազանց վերլուծող է և շատ լավ պատկերացում ունի Հարավային Կովկասի և այլ տարածաշրջանների քաղաքականության նուրբ կողմերի վերաբերյալ: Թե ինչու հենց ֆրանսիացին է նշանակվել ԵՄ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ, դժվար է միանշանակ ասել, սակայն կարելի է մի քանի դիտարկումներ անել:
Նախևառաջ, Ֆրանսիան երկար տարիներ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է, ինչպես նաև յուրահատուկ դեր է խաղացել ռուս-վրացական ռազմական հակամարտության դադարեցման և կարգավորման հարցում և այդ խնդիրը գերազանց կերպով է լուծել: Թերևս, որոշակի կարևոր իրադարձություններ են տեղի ունեցել, որոնք բավականաչափ արտացոլված չեն եղել հրապարակային քննարկումներում, այլ պարզվել են ԱՄՆ և Ռուսաստանի ներկայիս և պոտենցիալ հնարավորություններն ու մտադրությունները Սև ծովում և Հարավային Կովկասում: Կարճ ասած, Ռուսաստանն ակնհայտորեն ձախողել է տարածաշրջանային քաղաքականությունը, և Հայաստանից ու Ադրբեջանից «հավասար հեռավորության վրա մնալու» նրա ցանկությունները մշուշի պես ցրվել են, և այլ փուլում Ռուսաստանն արել է ամեն ինչ, որպեսզի Հայաստանին ու հայ ժողովրդին հեռացնի իրենից` միաժամանակ որևէ էական բան ձեռք չբերելով Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններում:
ԱՄՆ-ն վերադարձել է Եվրասիայի տարածաշրջաններում իր ներկայությունն ամրապնդելու նախկին նախագծերին և սկսել է անտեսել Ռուսաստանի դիրքերն ու շահերը բոլոր ֆունկցիոնալ և աշխարհաքաղաքական ուղղություններով: Սակայն, չնայած որ ԱՄՆ դիրքորոշումն ավելի ակտիվ է թվում, քան Ռուսաստանինը, ամերիկացիները ոչ մի էնտուզիազմ չեն ցուցաբերում հակամարտությունները կարգավորելու և տարածաշրջանի խնդիրները լուծելու հարցում որևէ նոր նախաձեռնություններ առաջ քաշելու հարցում: Ռուսաստանի վերջին 10 տարիների քաղաքականությունը նշանակալի չափով նպաստել է ԱՄՆ դիրքերի ամրապնդմանը, որին լիովին բավարարում է բոլոր պետությունների ներկայիս դրությունը և Հարավային Կովկասում ուժերի ընդհանուր տեղաբաշխումը: Տվյալ իրավիճակում առաջ է եկել «երրորդ» սկզբունքային մասնակցի պահանջարկը, որը միայն ԵՄ-ն կարող է լինել, իսկ ավելի շուտ՝ Ֆրանսիան, որն արտահայտում է Ֆրանսիայի շահերը: Լիովին հասկանալի է, որ ի տարբերություն ԱՄՆ-ի ու Ռուսաստանի, եվրոպացիները չունեն անհրաժեշտ օպերացիոն հնարավորություններ, որը պետք է Հարավային Կովկասի պես տարածաշրջանում ազդեցություն ունենալու համար: Սակայն դա չի նշանակում, որ Եվրոպան պասիվ դիրք կընդունի տարածաշրջանի քաղաքականությունում և կնախընտրի պարզապես հետևել տարածաշրջանային գործընթացներին:
Տարածաշրջանային քաղաքականությունում Ֆրանսիայի և Եվորապայի նրա գործընկերների դիրքորոշումը հասկանալու համար անհրաժեշտ է ուշադիր հետևել արաբական երկրների, նախևառաջ Լիբիայի և Սիրիայի քաղաքական գործընթացներին: Ընդ որում, պետք է ուշադրություն դրաձնել Եվրոպայում Ֆրանսիայի 2 առաջատար գործընկերների` Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի դիրքորոշումներին, որը նշանակում է առավել չափավոր և միաժամանակ բավական ակտիվ քաղաքականության համադրում: Այժմ կասկածներ չկան, որ Ֆրանսիան մշակել է Արևելյան Եվրոպայի և Հարավային Կովկասի նկատմամբ իր քաղաքականությունը, որը ենթադրում է Թուրքիայի, Իրանի և Ռուսասանի քաղաքականությունում նոր հանգամանքների հաշվառում: Ինչպես հայտնի է, Ֆրանսիան առավել կոշտ դիրքորոշում ունի Իրանի հանդեպ, բավական նուրբ, գրեթե լատենտային, սակայն գործուն քաղաքականություն է վարում Թուրքիայի նկատմամբ, որտեղ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի մարտավարությունները համընկնում են շատ բաներում, որն էլ արտահայտվում է տարածաշրջանում Թուրքիայի արտաքին քաղաքական հավակնությունների զսպման քաղաքականության մեջ:
Առայժմ դժվար է մանրամասն և վստահ որոշել Ֆրանսիայի քաղաքականությունը Հարավային Կովկասում, առավել ևս, որ հանդես գալով Եվրոպայի անունից, Փարիզը պետք է հաշվի առնի բոլոր եվրոպական գործընկերների տեսակետներն ու դիրքորոշումները: Սակայն, որոշակի նշաններ կան, որ եվրոպացիները, նախևառաջ Ֆրանսիան նախընտրում են նոր հավակնոտ ծրագրեր չնախաձեռնել «կարգավորման» խնդիրների հարցում: Ամենայն հավանականությամբ, Ֆրանսիան և Եվրոպան կնախընտրեն խրախուսել «ստատուս-քվոյի» պահպանման քաղաքականությունը, հակամարտող կողմերի միջև փոխհասկացվածության հարցն առաջ տանելով: Թերևս սա պարզապես քաղաքական ոճաբանություն չէ, այլ պրագմատիկ քաղաքականություն, որն անկասկած հիմքեր ունի, քանի որ բազմաթիվ անգամ կրկնված «կարգավորման» «սկզբունքները» դեռևս ոչնչի չեն հանգեցրել, բացի լարվածության աճից:
Իգոր Մուրադյան

No comments:
Post a Comment