News.am. 24-9-2011- Իսրայելն ու Վրաստանը «միջազգային սկանդալի շեմին են» Վրաստանում ձերբակալված իսրայելցի գործարարներ Ռոնի Ֆուքսի եւ Զեեւ Ֆրենկելի կապակցությամբ, սեպտեմբերի 24-ին հայտարարել է ընդդիմադիր վրաց պատգամավոր Դմիտրի Լորկիպանիձեն, ով մարդու իրավունքների հարցով հանձնաժողովի ղեկավարի տեղակալն է, հաղորդում է «ՎԶԳԼՅԱԴ» թերթը:
«Կան բոլոր հիմքերը խոշոր սկանդալի համար եւ դրա համար նախադրյալներ են ստեղծվել»,-ասել է պատգամավորը: «Ես ցանկանում են անձամբ տեղեկություններ ստանալ իսրայելցիներից, արդյոք չեն խախտվում նրանց իրավունքները բանտում»,-«Ռեզոնանս» թերթին հայտնել է Դմիտրի Լորկիպանիձեն:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ սեպտեմբերի 22-ին Վրաստանում Իսրայելի դեսպանությունը հայտարարություն է տարածել, որում զայրույթ է արտահայտում վրացական բանտում հրեա գործարարներ Ռոնի Ֆուքսի եւ Զաեւ Ֆրենկելի հետ «կոպիտ եւ ոչ պատշաճ վարվելու կապակցությամբ», հայտնում է «Նովոստի Գրուզիան»:
Պաշտոնական Թբիլիսին այս առումով մեկնաբանություններ դեռեւս չի արել։ Ֆուքսը եւ Ֆրենկելը մեղադրվում են պետական պաշտոնյային կաշառք տալու փորձի մեջ։ Դատարանը Ֆուքսին դատապարտել է յոթ տարվա ազատազրկման։ Ֆրենկելը դատապարտվել է 6,5 տարվա ազատազրկման եւ մեծ տուգանքի։

No comments:
Post a Comment