Saturday, September 3, 2011

Ստատուս քվոն շատ դժվար է փոխել. Քաղաքագետ

HayNews.am. 2-9-2011- «Մենք այս տարի տեսանք, թե որքան դժվար է փոխել ստատուս քվոն»,- ասել է «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանն այսօր հրավիրված ասուլիսում՝ մեկնաբանելով, թե որքանով կանդրադառնան Ռուսաստանի նախագահական ընտրությունները ղարաբաղյան գործընթացի վրա:
Քաղաքագետը կարծիք է հայտնել. «Արտաքին ուժերը, ներգրավված կողմերը փորձեցին փոխել ստեղծված կոնֆլիկտային վիճակը: Բայց դա անհնար է, քանի որ բանակցային գործընթացի հետևում կանգնած են առնվազն երեք միջուկային երկրներ, որոնք ունեն սեփական շահերը, մյուս կողմից ստեղծված իրավիճակի հետևում կանգնած է իրական ռազմական բալանսը՝ ՀՀ-ԼՂՀ-Ադրբեջան եռանկյունում»:

No comments: