Tert.am. 28-9-2011- ԱՄՆ Սենատն անցած գիշեր միաձայն հասատատել է Հայաստանում ԱՄՆ–ի դեպանի պաշտոնում Ջոն Հեֆերնի թեկնածությունը։ Այս մասին ասված է Ամերիկայի հայ դատի հանձնախմբի տարածած հաղորդագրության մեջ։
Նշենք, որ ավելի վաղ՝ սեպտեմբերրի 13–ին, Հաֆերնի թեկնածությունը հաստատել էր ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը։
Նշենք, որ Ջոն Հեֆերնը փորձառու դիվանագետ է, որը մինչ այժմ զբաղեցնում էր ՆԱՏՕ-ում ԱՄՆ առաքելության ղեկավարի տեղակալի պաշտոնը:Դրանից առաջ նա Ինդոնեզիայում աշխատել է ԱՄՆ դեսպանատանը և ղեկավար պաշտոններ զբաղեցրել։ Հեֆերնն աշխատել է նաև Ճապոնիայում, Մալայզիայում, Փղոսկրի Ափում և Չինաստանում, իսկ 1994-1996 թթ. ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Ասիայի հարցերով ենթահանձնաժողովում:
ԱՄՆ Պետքարտուղարությունում աշխատանքի անցնելուց առաջ Ջոն Հեֆերնը զբաղեցրել է Սենատոր Ջոն Դանֆորթի գրասենյակի տնօրենի պաշտոնը:

No comments:
Post a Comment