«Լրագիր» 28-9-2011- Հայլուրը ցուցադրում էր կադրեր Ֆրանսիայից, ուր ժամանել էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ հանդիպում էր Նիկոլյա Սարկոզիի հետ: Ինչպես երեւի թե շատերն են նկատել Ելիսեյան պալատում կազմակերպվող ընդունելություններից, որոնց կադրերը հաճախակի են ցուցադրվել հեռուստաեթերով, Ֆրանսիայի նախագահները կանգնում են շենքի մուտքի մոտ, իսկ հյուր նախագահը ոտքով անցնում է բակային հատվածը` զինվորական պատվի ներքո:
Սեպտեմբերի 27-ին տեղի ունեցած հանդիպմանը Սերժ Սարգսյանը ոչ թե “ոտքով անցնում” էր, այլ գրեթե վազում այդ բակային հատվածով, իսկ շենքի մուտքի մոտ գտնվող աստիճաններով ոչ թե բարձրանում էր, որ սեղմի Սարկոզիի ձեռքը, այլ գրեթե թռչում: Հայլուրի ցուցադրած կադրերից այնպիսի տպավորություն էր, որ Սարգսյանը վազում, թռչում է դեպի իր երազը: Այնինչ Ելիսեյան պալատի հարթակի վրա ընդամենը Ֆրանսիայի նախագահն էր, ով նույնիսկ մի քանի օր առաջ պարտվել է Ֆրանսիայի հասարակությանը` ձախողվելով ՏԻՄ ընտրությանը:
Ֆրանսիան իհարկե ուժեղ պետություն է, ազդեցիկ պետություն է, Ֆրանսիայի նախագահը կարեւոր գործիչ է աշխարհում, բայց միթե դա պատճառ է դեպի Սարկոզին ինքնամոռաց “նետվելու”: Միթե Սերժ Սարգսյանի արարողակարգի ծառայությունում եւ աշխատակազմում չէին կարող նրան հուշել, որ գերադասելի է հանդարտ, ինքնավստահ քայլը, որը վայել կլինի անկախ եւ ինքնիշխան պետության նախագահին, ով այդ անկախության, պետական եւ ազգային արժանապատվության մասին ամպագոռգոռ ելույթներ էր ունենում ընդամենը օրեր առաջ:
Միթե օտարերկրյա նախագահների առաջ այդ ամենը ցնդում է ակնթարթորեն: Մի առիթով Սերժ Սարգսյանը մարքսիստ Դավիթ Հակոբյանին ասել էր, թե “արա կարծում ես հեշտ է խոսել Ռուսաստանի նախագահի հետ”: Անկասկած Սարգսյանը նույնն է մտածում նաեւ Ֆրանսիայի, կամ ԱՄՆ նախագահների հետ խոսելու մասին: Լավ, խոսելը հասկացանք, թեեւ պարզ է, թե ինչն է այդ դժվարության պատճառը, բայց միթե “քայլել էլ հեշտ չէ նրանց առաջ” ու անպայման պետք է վազել:
Թե Սերժ Սարգսյանը պարզապես գտնվում էր ԱՄՆ կատարած այցելության մարզական էֆեկտի տակ, երբ Լոս Անջելեսում նրան նվիրեցին Լոս Անջելես Լեյքերս բասկետբոլային թիմի 20 համարի մարզաշապիկը, մեջքին գրված “Արմենիա”-ով:
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ

No comments:
Post a Comment