News.am. 27-9-2011- Թուրքիայի Ադանա քաղաքում շրջիկ սայլակով խմորեղեն եւ թեյ վաճառող Բայրամ Է.-ն իրեն հաճախորդներից երկու հոգում առաջարկել է գումարի դիմաց իր կնոջ հետ սեռական հարաբերություն ունենալ:
Թուրքական Posta-ի փոխանցմամբ՝ Բայրամի կինը՝ Դիլեք Է.-ն դիմել է ոստիկանություն՝ պնդելով, որ իր ամուսինը մեքենա գնելու համար իրեն մարմնավաճառության է դրդում: «Ամուսինս իրենից խմորեղեն գնել ցանկացող երկու տղամարդու 40 լիրայի (22 դոլար) դիմաց առաջարկել է ինձ հետ սեռական հարաբերություն ունենալ: Նա այդ մարդկանց բերեց տուն եւ ինձ ստպեց նրանց հետ պառկել: Ես էլ մի կերպ պատշգամբ դուրս եկա եւ զանգահարեցի ոստիկանություն»,-ասել է Դիլեք Է.-ն:
Ամուսինը ոստիկանությունում հերքել է իր մեղքը՝ պնդելով, թե իր կինը ցանկանում է բաժանվել եւ այդ ամենը կազմակերպել է հոր հետ:
Ամուսինը ոստիկանությունում հերքել է իր մեղքը՝ պնդելով, թե իր կինը ցանկանում է բաժանվել եւ այդ ամենը կազմակերպել է հոր հետ:
No comments:
Post a Comment