Thursday, September 8, 2011

Պոլսո Հայոց պատրիարքարանում քննարկվել են Դիարբեքիրի Ս. Կիրակոս եկեղեցու վերաբացման հետ կապված հարցերը

News.am. 8-9-2011- Պոլսո Հայոց պատրիարքարանում սեպտեմբերի 6-ին պատրիարքական ընդհանուր փոխանորդ արք. Աթեշյանն ընդունել է Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցու ծխական խորհրդի եւ եկեղեցու վերանորգմանն օժանդակող խմբի անդամներին։Ինչպես նշվում է Պոլսո Հայոց պատրիարքարանի տարածած հայտարարության մեջ, հանդիպման ընթացքում քննարկվել են վերջին 15 ամսում Սուրբ Կիրակոսի վերանորոգման հետ կապված աշխատանքներն ու բյուջեն։
Ծխական խորհրդի անդամները նշել են, թե հավաքված գումարը 2 մլն 200 հազար լիրա է, իսկ վերանորոգման ավարտի համար նախատեսվում է 1,5 մլն լիրա։ Նշենք, որ Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցու վերաբացումն ու օծումը տեղի կունենա հոկտեմբերի 22-ին, իսկ առաջին պատարագն արդեն մեկ օր անց՝ հոկտեմբերի 23-ին։ Հիշեցնենք, որ Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցին բախտի քմահաճույքին թողնվել էր 1980 թվականից։
Այնուհետ, Ստամբուլում ապրող դիարբեքիրցի հայերը եկեղեցին վերանորոգելու համար ստեղծել են «Սուրբ Կիրակոս հիմնադրամը»։ 2,5 մլն դոլար արժողությամբ վերանորոգման ծախսերի 70 տոկոսն իր վրա էր վերցրել հայկական հիմնադրամը, իսկ 30-ը՝ Դիարբեքիրի քաղաքապետարանը։

No comments: