Thursday, September 8, 2011

Իրանը տիեզերական ռադար է ստեղծում

Tert.am. 8-9-2011- Իրանի «Խաթամ ալ անբիա» զենիթա–հրթիռային բազայի մասնագետները տիեզերական ռադար են ստեղծում։ Ինչպես հաղորդում է ադրբեջանական Trend.az կայքը, ռադարի արտադրման գործընթացն արդեն սկսվել է, ավելին, այն արտադրման վերջին փուլում է։
Բազայի ղեկավար Ֆարզադ Էսմայիլին ասել է, որ ռադարն ի վիճակի կլինի տիեզերքում հայտնաբերել, հետևել և ոչնչնացնել թևավոր հրթիռներ, ինչպես նաև ցածր բարձրության վրա թռչող ինքնաթիռներ և օբյեկտներ՝ մի քանի հազար կմ հեռավորության վրա։
Հաղորդվում է, որ համակարգը շահագործման կհանձնվի մոտ ժամանակներս։

No comments: