Friday, September 30, 2011

Սիրիան դադարեցրեց թուրքական ապրանքների ներմուծումը

Tert.am. 30-9-2011- Պաշտոնական Դամասկոսը որոշում է կայացրել այլևս ապրանքներ չներմուծել Թուրքիայից։
Ինչպես գրում է թուրքական «Ռադիքալ» օրաթերթը, Սիրիայի իշխանությունների կողմից կայացված այդ որոշումն ուժի մեջ է մտել սեպտեմբերի 25-ից։
Թուրքական կողմը կարծում է, որ Դամասկոսը նման որոշում է կայացրել Թուրքիային պատժելու համար։
Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան Վաշինգտոնի հետ համատեղ պատրաստվում է պատժամիջոցներ կիրառել Սիրիայի դեմ։ Բացի այդ, Էրդողանն ասել էր, որ Թուրքիան փակել է իր օդային տարածքը Սիրիային սպառազինություն մատակարարող ինքնաթիռների համար։

No comments: