Friday, September 30, 2011

Նուշ, լոլիկ, ձուկ…կազմվել է սրտի համար կարևոր սննդամթերքի ոսկե տասնյակը

Panorama.am. 30-9-2011- Սրտանոթային հիվանդությունները աշխարհում համարվում են մարդու ամենավտանգավոր «մարդասպանները». Ժամանակակից կենսակերպը, երբ ֆիզիկական ակտիվությունը քիչ է, իսկ ուտելիքը` չբալանսավորված, բարձրացնում են սրտի հիվանդության զարգացման ռիսկը: Սակայն, դիետոլոգների խոսքով, հնարավոր է իրավիճակը շտկել` կերակրացանկում ավելացնելով 10 «սուպերմթերքներ», փոխանցում է «Meddaily»-ն:
Այդ ցանկի մեջ է մտնում օրինակ, E վիտամինով հարուստ ձիթապտուղը, որը օգնում է ցածրացնել ճնշումը և պակասեցնել խոլեստերինի քանակը, կանխարգելում է տրոմբների ձևավորումը:
Հացազգիները կփրկեն ինսուլտից, քանզի նրանք պայքարում են բարձր խոլեստերինի դեմ, արյան մեջ շաքարի ու ինսուլինի դեմ: Արդյունքում անոթները ավելի լավ են կատարում իրենց գործը, իսկ օրգանիզմում բորբոքումներ չեն առաջանում: Ի դեպ, դիետոլոգները պնդում են, որ հասարակ վարսակն էլ յուրահատուկ հատկություններ ունի` նրանում կան բազմաթիվ օգտակար վիտամիններ:
Ցանկը շարունակում է կանաչեղենը, որոնք վերահսկում են արյունատար ճնշումը, իսկ վիտամիններն ու հանքային միացությունները թույլ են տալիս պաշտպանվել դիաբետից և ցածրացնել ամինոթթուների մակարդակը:
Բանջարեղենի և մրգերի թվում դիետոլոգները հավելում են լոլիկը (լոլիկի մեջ կան A և C վիտամիններ. լիկոպին հակաօքսիդանտը), հատապտուղները և խնձորը:
Նուշը, սոյան և ձուկը լրացնում են «ոսկե տասնյակը»: Ընկույզը լի է վիտամին E-ով, կալցիումով, սպիտակուցներով, իսկ ահա սոյայի սպիտակուցը կանխարգելում է սրտանոթային խնդիրների զարգացումը` նվազեցնելով խոլեստերինի մակարդակը: Նույն հատկություններն ունի նաև ձուկը:

No comments: