Monday, September 5, 2011

Իրանից Ադրբեջան գաղթածներն առանց կարգավիճակի ծառայում են բանակում

Panorama.am . 5-9-2011- Ադրբեջանի Ազգային զարթոնք շարժման Բաքվի Բյուրոյի ղեկավար Ագրի Գարադաղլին և այդ կազմակերպության մեկ այլ ակտիվիստ՝ Ռահիմ Ջավադբելին 10 տարի մնալով Ադրբեջանում, ստիպված են եղել մեկնել Վրաստան: Այս մասին տեղեկացնում է «Թուրան» լրատվական գործակալությունը:
Աղբյուրի փախանցմամբ, նրանք ստիպված են եղել նման քայլի գնալ այն պատճառով, որ նրանց այդպես էլ Ադրբեջանում ո´չ քաղաքացիություն, ո´չ էլ փախստականի կարգավիճակ չի տրվել:
«Ապրելով Ադրբեջանում առանց որևէ կարգավիճակի շատ դժվար է: Այստեղ մեր թիկունքում միշտ զգացել ենք իրանական անվտանգության վերահսկողությունը: Այդ իսկ պատճառով մենք ստիպված ենք եղել տեղափոխվել Վրաստան»,- նշել է Ջավադբելին:
Իր հերթին, Գարադաղլին նշել է, որ նրանք դիմել են Վրաստանի ՄԱԿ-ի ներկայացուցչությանը և հավելել. «Մեզ արդեն 4 ամիս իրավունք են տվել մնալ Վրասատնում: Նախատեսվում է, որ մենք կտեղափոխվենք երրորդ երկիր»:
Նշենք, որ ներկայումս Ադրբեջանում են գտնվող՝ Իրանից գաղթած մեծ թվով ադրբեջանցիներ, որոնց մեծ մասի երեխաները ծնվել են Ադրբեջանում և ծառայել բանակում, սակայն նույնիսկ այս պարագայում վերջիններս փախստականի կարգավիճակ չեն ստացել:

No comments: