Saturday, September 3, 2011

Շվեդիայում լույս է տեսնելու ֆիլմ Եղեռնի տարիներին փրկված և դաջված կանանց մասին

PanARMENIAN.Net - 3 սեպտեմբերի 2011 - Այս ամիս Շվեդիայի մայրաքաղաք Ստոքհոլմում լույս է տեսնելու Սյուզան Խարդալյանի «Տատիկի դաջվածքները» ֆիլմը, հայտնում է asbarez-ը: Ընդհանուր առմամբ, 58 րոպեանոց ֆիլմը ռեժիսորի տատիկի` Խանումի օրինակով ներկայացնելու է Հայոց ցեղասպանությունից փրկված, սակայն Օսմանյան կայսրությունում մնացած կանանց մասին, ովքեր ստիպած դարձել են մարմնավաճառներ, իրենց կյանքը փրկելու համար: Բոլոր այդ կանանց դեմքի ծնոտին, բերանի անկյուններին և ճակատին հատուկ դաջվածքներ էր արվում, որպեսզի նրանք տարբերվեին հասարակության մյուս անդամներից: Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո նրանց որոշ մասին հաջողվել է փրկվել:
Սյուզան Խարդալյանը անկախ կինոգործիչ է և գրող: Նա մասնագիտությամբ լրագրող է և սովորել է Բեյրութի և Փարիզի համալսարաններում և մինչև ռեժիսուրայով զբաղվելը Ֆրանսիայի մայրաքաղաքում աշխատել է մասնագիտությամբ: Հանդիսանում է 20-ից ավելի ֆիլմերի հեղինակ, որոնք ցուցադրվել են ԱՄՆ-ում և Եվրոպայում («Ատում եմ շներին», «Երիտասարդ Ֆրեյդը Գազայից», «Վերադարձ դեպի Արարատ» և այլն):

No comments: