Tert.am. 29-92011- Մինչև տարեվերջ կակտիվանա ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը։ Այս մասին 1news.az–ի հետ հարցազրույցում ասել է Քաղաքական սոցիոլոգիայի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Վյաչեսլավ Սմիրնովը։
«Մինչև հիմա մենք որոշակի դադար ենք նկատմում բանակցային գործընթացում, որը մասնակիորեն կապված է այն բանի հետ, որ ներկա պահին ամերիկացիներն ու եվրոպացիներն ապրում են դժվարին ժամանակներ։ Ռուսաստանում նույնպես իրավիճակն այնքան էլ լավ չէ։ Սակայն կարծում եմ, որ մոտ ժամանակներս կսկսվի նոր փուլ, որին ակտիվոր կմասնակցեն միջնորդները»,– ասել է ռուս քաղաքագետը։
Անդրադառնալով Թուրքիայի և Իսրայելի միջև ճգնաժամին՝ Սմիրնովը չի բացառել Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հնարավորությունը։
«Եթե Իսրայելի և Թուրքիայի միջև հարաբերությունները շարունակեն վատթարանալ, չի բացառվում, որ Իսրայելը ճանաչի Հայոց ցեղասպանությունը»,– ասել է Վյաչեսլավ Սմիրնովը։

No comments:
Post a Comment