Monday, September 12, 2011

Աղթամարի Սուրբ Խաչի զանգերը հնչեցին բջջայինով

Tert.am. 11-9-2011- Այսօր Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվել է հերթական պատարագը:
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Հյուրրիյեթ» թերթը, պատարագը մատուցվել է Սահակ Մաշալյանի ձեռամբ: Այն սկսվել է զանգերի ղողանջով, որը հնչել է հոգևորականներից մեկի բջջային հեռախոսից:
Եկեղեցական արարողությանը մասնակցել է մոտ 2000 մարդ: Այս թիվը նախորդ տարվանից անհամեմատ քիչ է:
Պատարագի ողջ ընթացքում իրականացվել են անվտանգության արտակարգ միջոցառումներ: Կղզին հսկել են 450 իրավապահներ: Ներգրավվել է նաև ոստիկանական ուղղաթիռ:
«Հյուրրիյեթը» տեղեկացնում է նաև, որ պատարագի ընթացքում վաճառված մոմերի ողջ հասույթն ուղարկվելու է Սոմալի:
Հիշեցնենք, որ Աղթամարի Սուրբ խաչ եկեղեցին թուրքական իշխանությունների կողմից վերանորոգվել է 2007թ. և վերաբացվել որպես թանգարան: Միայն 3 տարի անց պաշտոնական Անկարան թույլատրեց տարին մեկ անգամ պատարագ մատուցել եկեղեցում: Առաջին պատարագը մատուցվեց արքեպիսկոպոս Աթեշյանի ձեռամբ անցած տարվա սեպտեմբերի 19-ին: Սակայն եկեղեցու գմբեթին խաչը տեղադրվեց պատարագի մատուցումից մոտ 10 օր անց:

No comments: