Monday, September 12, 2011

Հրեա մոդելը տղամարդ է եղել

Tert.am. 12-9-2011- Իսրայելական ռեալիթի–շոուներից մեկում, որի նպատակը թոփ–մոդելների ընտրությունն է, մասնակիցների մեկը խոստովանել է, որ հերմաֆրոդիտ է։ 22–ամյա Միշալինա Մանիոսն ծնվելուց ունեցել է և կանացի, և տղամարդկային սեռական օրգաններ։
«Ես հերմաֆրոդիտ եմ ծնվել և տղամարդկային օրգանների առկայության պատճառով բժիշկները կարծել են որ տղա եմ։ Սակայն ես մեծացել եմ ինձ կին զգալով, այդ իսկ պատճառով 4 տարի առաջ տղամարդկային օրգանների հեռացման վիրահատություն եմ արել և փոխել եմ անունս», – շոուի ժամանակ անկեղծացել է Միշալինան։
Մոդելը Լեհաստանի Լոձ քաղաքից է, սակայն վերջին տարիներին բնակվում է Փարիզում և լեզվաբանությամբ զբաղվում։

No comments: