Wednesday, September 14, 2011

Թուրք նախարար. Ամեն պահի էլ կարող է սկսվի ցամաքային ուժերի գործողությունը Իրաքի քրդերի դեմ

Panorama.am. 13-9-2011- «Ամեն պահի էլ հնարավոր է, որ թուրքական բանակի ցամաքային ուժերը մարտական գործողությունների անցնեն Հյուսիսային Իրաքի մերձսահմանային գոտիներում` թիրախավորված հարված հասցնելու այդ տարածքներում դիրքավորված քուրդ գրոհայինների խմբերին»,-հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Իդրիս Նաիմ Շահինը` Գերմանիայի փախստականների և միգրացիայի հարցերով նախարար Մարիա Բոհմերի հետ կայանալիք հանդիպումից առաջ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ:
Ըստ թուրքական «Zaman» պարբերականի` նախարարը, հիշեցնելով թուրքական օդուժի հարվածի մասին, չի բացառել նաև ցամաքային ուժերի ներգրավվումը քուրդ զինյալների դեմ պայքարում` դա պայմանավորելով հարևան Իրաքի հետ բանակցությունների ելքով:

No comments: