Monday, September 12, 2011

Գիտնականները հայտնաբերել են մահից առաջ «թունելի վերջին հայտնվող լույսի» գաղտնիքը

News.am. 12-9-2011- Գերմանացի գիտնական Ալեքսանդր Վուտցլերն առաջ է քաշել միանգամայն նոր ունիկալ վարկած, որը բացատրում է կլինիկական մահ տարած մարդկանց մոտ մութ թունելի վերջում սպիտակ լույսի ի հայտ գալու երեւույթը:
Տեսությունը հիմնված է առնետների վրա արած փորձերի վրա: Այդ կրծողների ուղեղում նրանց մահից հետո հայտնաբերվել է սերոտոնինի մեծ քանակություն: Դա հորմոն է, որը պատասխանատու է մարդու եւ կենդանի օրգանիզմների ամենակարեւոր գործընթացների համար: Դա բթացնում է ցավը, իսկ մարդկանց թույլ է տալիս հաճույք եւ երջանկություն զգալ: Այդ պատճառով էլ սերոտոնինն անվանում է «երջանկության հորմոն»:
Գիտնականը սերոտոնինի վրա է դրել մահվան նախաշեմին ի հայտ եկող տեսիլքի «պատասխանատվությունը»: Միայն թե խոսել այն մասին, որ առնետները զգացմունքներ եւ մահից առաջ տեսիլքներ են ունենում, ճիշտ չի լինի, հաղորդում է Worldru.ru-ն:

No comments: