Monday, September 12, 2011

Սարկոզին Վրաստան է այցելում. Հայաստանի մասին տեղեկություն չկա

HayNews.am. 12-9-2011- Աշխատանքային այցով Վրաստանում գտնվող Ֆրանսիայի տրանսպորտի նախարար Թիերի Մարիանին հայտարարել է, որ հոկտեմբերին իր երկրի նախագահ Նիկոլա Սարկոզին կայցելի Թբիլիսի: Այս մասին նշում են վրացական լրատվամիջոցները` առանց մանրասնելու այցի նպատակների կամ ծրագրի մասին: Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսին մի շարք արևմտյան լրատվամիջոցներ գրել էին, թե Ֆրանսիայի նախագահը պատրաստվում է այցելել Հարավային Կովկաս` Հայաստան, Վրաստան և Ադրբեջան: HayNews.am-ն առաջիկայում ՀՀ արտաքին գործերի նախարարությունից կփորձի ճշտել, արդյո՞ք Սարկոզին կգա նաև Հայաստան:

No comments: