Monday, September 12, 2011

Թուրքերն իրենց հոր` Աթաթուրքի ժառանգությունը վերածում են պոռնկանոցների

Tert.am. 12-9-2011- Թուրքիայում հասունանում է հերթական սկանդալը. Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի` 1929թ. կառուցված ամառանոցում, որն այժմ պատկանում է երկրի խորհրդարանին, մարմնավաճառների մասնակցությամբ խրախճանքներ են կազմակերպվել:
Ինչպես գրում է «Հաբերթուրք» պարբերականը, որոշ ժամանակ առաջ ահազանգ է ստացվել այն մասին, որ Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի` Ելովայում գտնվող առանձնատանն ու դրա հարևանությամբ թուրք պատգամավորների և նրանց ընտանիքների համար կառուցված հանգստի գոտում կազմակերպվում են գիշերային խրախճանքներ ռուս մարմնավաճառների մասնակցությամբ:
Այդ ահազանգից հետո անցած գիշեր Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Ջեմիլ Չիչեքի հատուկ հրահանգով իրավապահները խուզարկություն են իրականացրել այդ շինություններում:
Դեպքի առնչությամբ իրականացվում է հետաքննություն:
Հիշեցնենք, որ անցած տարի նույնպես գրանցվել էր նման միջադեպ: Թուրքերը պոռնկանոցի էին վերածել Աթաթուրքի Savarona զբոսանավը:

No comments: