Saturday, September 10, 2011

Աբդուլլահ Գյուլ. ՆԱՏՕ-ի ռադարը Ռուսաստանի դեմ չէ, այլ միայն պաշտպանության համար

News.am. 10-9-2011- Թուրքիան հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի ռադիոլոկացիոն վաղ նախազգուշացման համակարգերը միայն պաշտպանության համար են եւ միայն զենքի դեմ։ Այս մասին հայտնում է թուրքական Today’s Zaman-ը։
Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը լրագրողներին հայտարարել է, որ Ռուսաստանը ռազմավարական գործընկեր է եւ որ ՆԱՏՕ-ի ռադիոլոկացիոն համակարգը նախատեսված է միայն պաշտպանական նպատակների համար։ Նա ասել է, որ այս հարցերը քննարկել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ։
Թուրքիան վերջերս համաձայնել էր իր տարածքում տեղակայել ՆԱՏՕ-ի ռադիոլոկացիոն վաղ նախազգուշացման համակարգը՝ ուղղված հարեւան Իրանի բալիստիկ հրթիռների հակազդեցությանը։
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սելչուկ Ունալը հայտարարել էր, որ Թուրքիայում տեղակայվելու են հրթիռային հարձակման սպառնալիքի մասին վաղ նախազգուշացման ռադարներ` ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի կողմից ՀՀՊ համակարգի ստեղծման շրջանակում: Ռադարի տեղակայման մասին որոշումն ընդունվել էր անցյալ տարի Լիսաբոնում կայացած ՆԱՏՕ-ի համաժողում, եւ Թուրքիան ծրագրի հենց սկզբից աջակցել է նախաձեռնության իրականացմանը:

No comments: