Panorama.am. 9-9-2011- Անկարան մտադիր է Հաագայի միջազգային դատարան հայց ներկայացնել, որպեսզի դատարանը Իսրայելի կողմից Գազայի հատվածի ծովային շրջափակումը ճանաչի անօրինական: Այս մասին հաղորդում է «Տրուդ» լրատվական գործակալությունը: «Առաջին հերթին, մենք դիմում ենք Հաագայի դատարան այն փաստի շուրջ, որ նշված արգելքը լեգիտիմ չէ: Բացի այդ, Թուրքիան Իսրայելին մտադիր է հիշեցնել, որ Միջերկրական ծովի արևելյան հատվածը նրան չի պատկանում, և այդ իսկ պատճառով Թուրքիան հիմնավորելու է այնտեղ իր ռազմական ներկայությունը»,-հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment