Wednesday, September 28, 2011

Ինչու են մեղուներն ու թիթեռները տարբեր ծաղիկներ նախընտրում

Tert.am. 27-9-2011- Proceedings of the National Academy of Sciences ամսագրում ամերիկացի գիտնականները բացատրում են, թե ինչու միևնույն տեսակի ծաղիկները հասանելի չեն բոլոր տեսակի թռչողների համար: Թիթեռները և կոլիբրի թռչունները, օրինակ, չեն կարողանում փոշոտել որոշ տեսակի ծաղիկներ այն պատճառով, որ չեն կարողանում խմել այդ ծաղիկների խիտ նեկտարը: Այդ ծաղիկները, սակայն, շատ հարմար են մեղուների, իշամեղուների և չղջիկների համար, որոնց լեզուները նախատեսված են նեկտարը լիզելու, և ոչ թե ծծելու համար:
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի մասնագետները այդ եզրահանգման են եկել՝ ուսումնասիրելով քաղցր նեկտարը խմող մեղուներին:
Թռչուններն ու միջատները նեկտարը հավաքում են երկու միջոցով, կախված իրենց համային նախընտրություններից, և հատուկ բույսերի հետ համապատասխանությունից:

No comments: