Wednesday, September 28, 2011

Իրանցի գեներալ. Թուրքիայում ՆԱՏՕ-ի ռադարային համակարգերը նպատակ ունեն վերահսկել Իրանի հրթիռային համակարգերը

Panorama.am. 28-9-2011- Թուրքիայում տեղակայվելիք ՆԱՏՕ-ի ռադարային համակարգերը նպատակ ունեն վերահսկել Իրանի հրթիռային համակարգը:
Այդ մասին իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել է Իրանի բանակի մարտավարական գործողությունների գծով հրամանատարի տեղակալ, գեներալ Սեյյեդ Փարվիզ Հաշեմին:
Իրանցի գեներալը նշել է, որ ԻԻՀ զինված ուժերը, ինչպես նախկինում, այժմ առավել պատրաստվածություն ունեն և թշնամու կողմից որևէ սպառնալիք կտրուկ հակահարվածի կարժանանա, այդ նպատակով ԻԻՀ ԶՈւ կողմից համապատասխան պաշտպանական գործողությունների ծրագիր է մշակվել:
Նշենք, որ վերջին շրջանում Իրանի և Թուրքիայի հարաբերություններում լուրջ տարաձայնություններ առաջացան, երբ Թուրքիան որոշում կայացրեց իր տարածքում` Իրանից ընդամենը 540 կմ հեռավորության վրա, տեղակայել ՆԱՏՕ-ի ռադարային համակարգերը: Իրանի ռազմաքաղաքական ղեկավարությունը Թուրքիայի այդ որոշմանը բավականին խիստ արձագանքեց և ի պատասխան այդ որոշման` վերջերս Իրանի զինված ուժերը երկրի հյուսիս-արևմուտքում վերջին 30 տարվա ընթացքում ամենամասշտաբային զորավարժությունն անցկացրեցին:

No comments: