HayNews.am. 28-9-2011- ՀՀ պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը հարցազրույց է տվել «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությանը: Ներկայացնում ենք մի քանի հատվածներ այդ հարցազրույցից.
Որքանո՞վ եք հավանական համարում Ադրբեջանի հետ ռազմական հակամարտության վերսկումը.
Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկումը միանգամայն հնարավոր է: Նման իրավիճակում մենք ավելի ճիշտ ենք համարում ենթադրել, որ պատերազմ կարող է սկսել ցանկացած պահին, այլ ոչ թե ենթադրություններ անել, կլինի՞ պատերազմ, թե` ոչ: Այս առումով պակաս կարևոր չէ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի բանակների միջև ամենաբարձր մակարդակի համագործակցությունը: Ռազմակավարական, օպերատիվ ծրագրերը մեր բանակներում համատեղ են ընթանում:
Խորհրդային տարիներին Հայաստանում ռամզաարդյունաբերական խոշոր համալիրներ կային: Աշխատու՞մ ենք դրանք հիմա:
Խորհրդային տարիներին Հայաստանում չէին արտադրվում վերջնական օգտագործման պատրաստ զինատեսակներ:
Միայն ռազմական էլեկտրոնային համակարգի 40% -ն արտադրվում էր Հայաստանում:
1990-ականներին մենք արտադրական հզոր միավորներ, որոնք ապահովեցին մեր երկրին հրազենով և հրետանիի որոշ տեսակներով: Հիմա էլ մենք ունենք բազմաթիվ զինատեսակներ, որոնք սերիական արտադրություն ունեն: Դրանք նաև մրցունակ են միջազգային շուկայի համար: Օրինակ, Հայաստանում արտադրվում են անօդաչու ինքնաթիռներ, որոնք արդեն իսկ կատարում են հետախուզական աշխատանքներ: Դրանք նույնպես մրցունակ կլինեն միջազգային շուկայում:
Լեռնային Ղարաբաղում ոչնչացվել էր ադրբեջանական անօդաչու սարք` իսրայելական արտադրության
Ես չեմ կարող ասել, թե խփված սարքը իսրայելական արտադրության էր: Այն մեր կողմից մանրամասն ուսումնասիրվել է: Դժվար է հաստատ նշել, թե հատկապես որ երկրում է այն արտադրված, կան տարբեր երկրների արտադրած մասեր:

No comments:
Post a Comment