Monday, September 12, 2011

Նյու Յորքում զոհերի հիշատակին նվիրված սիրո ուղերձներ են գրում

Tert.am. 11-9-2011- Սեպտեմբերի 11-ի տասներորդ տարելիցին Նյու Յորքի բնակիչներն ու հյուրերը սպիտակ ժապավեններով հարգեցին ահաբեկչության զոհերի հիշատակը:
Սպիտակ ժապավենները ծածանվում են 2001-ի սեպտեմբերի 11-ին ահաբեկչության հետևանքով գետնին հավասարեցված Համաշխարհային առևտրային կենտրոնի զույգ աշտարակների դիմաց տեղակայված Սուրբ Պողոսի մատուռի պարիսպների վրա:
Պաշտոնապես պարզվել է ողբերգության 2750 զոհերի ինքնությունը: Նրանց անունները գրված են Մանհեթենի հարավային հատվածում ծածանվող` հպարտության և վշտի դրոշների վրա:
Սգո միջոցառումներն անցկացվում են ամբողջ Նյու Յորքում:
Երիտասարդները բոլոր ցանկացողներին առաջարկում են պատի վրա թողնել սիրո խոսքեր` ի հիշատակ բոլոր զոհերի` հույսով, որ որևէ մեկը երբևէ նման աղետ չի ապրի:
Ողբերգության վայրում չեն հնչում աղոթքներ ու քաղաքական ելույթներ. այնտեղ միայն բանաստեղխական տողեր են արտասանվում:

No comments: