Monday, September 12, 2011

Իրանում դրամաշորթը յուրացրել է շուրջ 3 մլրդ դոլար

HayNews.am. 11-9-2011- Իրանում դրամաշորթը յուրացրել է 2,6 մլրդ դոլար` խափելով տեղի բանկերին, փոխանցում է AFP-ն` հղում կատարելով իրանական լրատվամիջոցներին:
Դրամաշորթը գումարը յուրացրել է երկու տարի շարունակ: Վերջինս միայնակ բավական բարդ սխեմա է մշակել, սակայն այն իրականացնելու համար նրան օգնել են մի քանի համախոհներ:
Դրամաշորթը հասցրել է նաև մասնաբաժին գնել մի շարք իրանական հայտնի ընկերություններում: Իրանում այս ամենը որակել են «աննախադեպ» այդ երկրի համար: Դրամաշորթների ցանցի բոլոր անդամներն արդեն ձերբակալվել են:

No comments: